• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Լրացուցիչ կրթություն

Սովորողի լրացուցիչ կրթությունը (այսհուհետ` լրացուցիչ կրթություն) «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի մոբիլ դպրոց։ Ստեղծագործ անհատի կրթական պատվեր։ Անհատի օժտվածության զարգացման հանրակրթական բաց համակարգ» հեղինակային կրթական ծրագրի բաղկացուցիչն է։ Այն որոշված է կրթահամալիրի կանոնադրությամբ, կրթահամալիրի դպրոցների ուսումնական պլաններով, «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» պետական ծրագրով, սովորողների անհատական ուսումնական պլաններով, ուղղված է տարատարիք սովորողների նախասիրությունների զարգացմանը և կրթական պահանջները բավարարելուն: Լրացուցիչ կրթությունն իրականացվում է խմբային  և  անհատական  ուսումնական պարապմունքների, ուսումնական նախագծերի, ուսումնական ճամբարների, հավաքների միջոցով:

Սովորողների լրացուցիչ կրթությունը կազմակերպելու համար կրթահամալիրի կազմում գործում են լրացուցիչ կրթական ծառայություններ իրականացնող հաստատություններ՝ ուսումնական կենտրոններ։  Ուսումնական կենտրոններում լրացուցիչ կրթական ծառայություն կարող են ստանալ ինչպես դպրոցահասակները, այնպես էլ մեծահասակները: Ուսումնական կենտրոնների աշխատակարգերը կրթահամալիրի տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի կառավարման խորհուրդը: Ուսումնական կենտրոնի ղեկավարին կրթահամալիրի տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը: Կրթահամալիրի տնօրենը ուսումնական կենտրոնի ղեկավարին ընտրում  մրցութային կարգով: Կրթահամալիրում 2017-2018 ուսումնական տարում գործող ուսումնական կենտրոններն են.

  • Երաժշտության, պարի
  • Կերպարվեստի և տեխնոլոգիայի
  • Կինո-ֆոտոյի և թատրոնի
  • Օտար լեզուների
  • Մարզական
  • Շախմատի
  • Ուսումնական ագարակ
  • Մեդիագրադարան
  • Մանկավարժության

Լրացուցիչ կրթության յուրաքանչյուր կենտրոն ունի իր բլոգը (կայքը), որտեղ թվարկված են տվյալ կենտրոնում մատուցվող ծառայությունները և վճարները, դրանց նկարագրությունները, պարապողները, պայմանագրի ձև, ուսումնական նյութեր:

Սովորողների երկարացված օրվա կազմակերպումը լրացուցիչ կրթություն է, որ իրականացնում են կրթահամալիրի ուսումնական մասնաճյուղ հաստատությունները։ Մասնաճյուղի կայքում կա «Լրացուցիչ կրթություն» բաժին, որը ներկայացնում է տվյալ մասնաճյուղում իրականացվող լրացուցիչ կրթության ծրագրերը, պարապմունքներները, լրացուցիչ կրթություն ստացող սովորողներին:

Լրացուցիչ կրթություն կազմակերպվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ճամբարներում՝ ամառային լողափնյա, հայրենագիտական-բնապահպանական-արշավախմբային, կրթական փոխանակումների ծրագրով, կրթահամալիրի սովորողի, աշխատողի ընդունելության կարգերով որոշված «Մուտք կրթահամալիր» և այլ։

Սովորողը լրացուցիչ կրթություն կարող է ստանալ նաև տնային առաջադրանքների, արձակուրդային ուսումնական նախագծերի միջոցով:

Կրթահամալիրի մանկավարժական աշխատողը կարող է իրականացնել լրացուցիչ կրթություն՝ սահմանված կարգով ներկայացնելով իր ուսումնական բլոգում իր առաջարկած ծրագիրը, աշխատակարգը (պարապմունքների շաբաթական թիվ, ժամանակացույց), շահառուներին, ուսումնական նյութերը:

Կրթահամալիրի սովորողն իր լրացուցիչ կրթությունը կարող է կազմակերպել կրթահամալիրից դուրս: Նա իր բլոգում, մասնաճյուղի, որտեղ սովորում է, կայքում պարբերաբար պատմում է իր լրացուցիչ կրթության, հաջողությունների մասին:

Լրացուցիչ կրթության պարապմունքները, արդյունքները սահմանված կարգով արտացոլվում են կրթահամալիրի էլեկտրոնային մատենավարության մեջ։

Լրացուցիչ կրթությունը կազմակերպվում է.

  • լրացուցիչ կրթական ծառայությունների համար սահմանված կարգով կնքվող ուսումնառության պայմանագրերով և դրանց հավելվածներով որոշված ծնողական դրամական միջոցներով. վճարի չափը որոշվում է կրթահամալիրի խորհրդի հասատատած` ուսումնական գործունեության մեջ ներառված աշխատողի հիմնական աշխատավարձը ձևավորող միասնական ցուցանիշներով.
  • կրթահամալիրում իրականացվող «Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի միջոցներով.
  • նախաձեռնողների կամավորական աշխատանքով.
  • այլ շահառուների, ծնողների, բարերարների, միջազգային ծրագրերի նպատակային ներդրումով։

Վճարովի լրացուցիչ պարապմունքների մասնակցությունը կամավոր է: Լրացուցիչ պարապմունքների խմբերը բաց են. կարող են ընդգրկվել այլ դպրոցների սովորողներ` սահմանված կարգով կնքելով պայմանագիր:

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.