• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դիջիթեքյան հանդիպում տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ

Ավագ դպրոց-վարժարանի ընթերցասրահը այսօր բազմամարդ էր ՝ Դիջիթեք 2015-ի շրջանակներում «Սոց․ցանցերի և բլոգների ոճային տարբերությունները» թեմայով վարպետության դաս էր վարում  տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ, iDitord.org-ի համահեղինակ և համակարգող Սամվել Մարտիրոսյանը ։ Վարպետության դասին ներկա էին տարբեր սերնդի Սեբաստացիներ , հյուրեր Արցախից և Սպիտակից ։ 

Հիշեցնեմ , որ պարոն Մարտիրոսյանը Դիջիթեք 2015-ի «Ուսումնական բլոգ, կայք, էջ» անվանակարգի հանձնաժողովի անդամ է ։ Նա ողջունեց ստուգատեսի մասնակիցներին և մի շարք օգտակար և հետաքրքիր խորհուրդներ տվեց վարպետության դասի մասնակիցներին ։