• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ձմեռային բաց դպրոց 2015

Կրթահամալիրը 2015թ. հունվարի 8-9-ին կրթահամալիրում կազմակերպվում է մանկավարժական աշխատողների ձմեռային բաց դպրոց: Աշխատանքային վայրը՝ կրթահամալիրի Մայր դպրոց, Մեդիակենտրոն:

Ձմեռային դպրոցի բովանդակությունն ու աշխատակարգը

1. Տոնական ընդհանուր պարապմունք
2. Կրթահամալիրի տնօրենի սեմինարը
3. Աշխատանք խմբերով(մասնագիտական խմբերով, ուսուցողական ծրագրերով)
  • Հանրակրթական Դիջիթեք 2015-ի ուսումնական նախագծեր
  • Հանրակրթական բնագիտատեխնիկական ստուգատես 2015-ի ուսումնական նախագծեր
  • Արձակուրդային ուսումնական նախագծեր. աշխատանք սովորողների հետ
4. Պարի, երգի ուսուցում
 
Աշխատակարգ

10.00-10.30 Տոնական ընդհանուր պարապմունք. 
10.30-12.30 Աշխատանք խմբերով
12:30–13:00 Ընդմիջում
13:00-14:00 Երգ, պար, մարմնամարզություն
14:00-14.30 Անհատական-խմբայինաշխատանք
«Սեբաստացիներ» երգչախմբի պարապմունք
15.00-16.00 Վարչական խորհրդի, մասնաժողովի նիստ Մեդիակենտրոնում

Դպրոցի գործունեության կարգ 

1. Պարապմունքների պատասխանատու դպրոցների, ուսումնական կենտրոնների ղեկավարները, երաժշտության, պարի մասնագետները մինչև 2014թ. դեկտեմբերի 30-ը ներկայացնում  են ծրագիր, մինչև սեմինարը ընթերցվող նյութերը, երգերի տեքստերը:

Ձմեռային դպրոցի մասնակիցները, սահմանված կարգով, հաշվառվում են էլեկտրոնային մատյանում: