Խաղարկային դատարանի նիստերի դահլիճից. 05.02.2015
Որոշում
ՀՀ. ԿԳՆ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր ՊՌԱԿ- ի խաղարկային դատարանը, սույն թվականի նոյեմբերի 27- ին , գործով վարոյթ է ընդունել նույն կրթահամալիրի սովորող Նարեկ Սահակյանի հայցն ընդդեմ Ավագ դպրոց Վարժարանում սննդի պատրաստման և կազմակերպան հարցով աշխատողների դեմ:
Դատարանը հիմնվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ՀՀ ԿԳՆ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր ՊՌԱԿ-ի խաղարկային դատարանի աշխատակարգի համապատասխան դրույթների վրա պատասխանողներ ճանաչել Ավագ դպրոց Վարժարանի կազմակերպիչ Լիլիթ Մելքումյանին խոհարար Գայանե Նիկողոսյանին, և բուժ աշխատող բժիշկ Քրիստինե Սահակյանցին .
Գործում ներառված բոլոր անձինք, խաղարկային դատարանի աշխատակարգի համաձայն պատշաճ տեղեկացվել են:
Հայցվոր Ն,. Սահակյանին խորհրդատու է նշանակվել Ա.Տիգրանյանը:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը դատարանը որոշեց .
Առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ 1.2.3. հոդվածներով, կրթահամալիրի խաղարկային դատարանի աշխատակարգով քննություն սկսել նոյեմբերի 28-ից։
Դատավարության օրը և ժամը լրացուցիչ կներկայացվի հայցվոր և պատասխանող կողմերին:
2015 թվականի հունվարի 29-ին ժամը 14:00 խաղարկային դատարանում կսկսվի ,,Նարեկ Սահակյանն ընդդեմ կրթահամալիրի սննդի պատասխանատուների,, գործի քննությունը (դատավոր՝ Արսեն Գալստյան, օգնական՝ Հարություն Ղազարյան): Դատաքննություննը կանցկացվի ավագ դպրոց-վարժարանի ընթերցասրահում:
ԿԳՆ նախարարության Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Խաղարկային դատարանի որոշումը.
1. ՔԴՕ 60 հոդված նշանակել անկախ փորձաքննություն սննդի չափաբաժնի,որակի և առողջապահության նախարարի համապատասխան հրամանի կատարման վերաբերյալ և փորձաքննության արդյունքները ներկայացնել հաջորդ նիստին:
2.Դատարանը բավարարեց Ավագ դպրոց վարժարանի տնօրեն Գևորգ Հակոբյանի ներկայացրած միջնորդությունը , նրան ընդգրկել որպես երրորդ կողմ պատասխանողի կողմից:
3.Դատարանը բավարարեց Ավագ դպրոց վարժարանի դասավանդող Վահրամ Թոքմաջանի ներկայացրած միջնորդությունը, նրան ընդգրկել որպես երրորդ կողմ հայցվորի կողմից:
4.ՔԴՕ 33հոդված կողմերի համաձայնության դեպքում դատարանը բարենպաստ իրադրություն կստեղծի կողմերի հաշտության համաձայնությունը հաստատելու համար:
Խաղարկային դատարանի դատավոր Ա. Գալստյան օգնական Հ. Ղազարյան 7-րդ դասարան 07.02 .2015թ
Հաշտության պայմանագիր
Ստորև ներկայացված պայմանները բավարարելու դեպքում ես՝ Նարեկ Սահակյանս, համաձայն եմ պատասխանող կողմի հետ կնքել հաշտության պայմանագիր «Սննդի կազմակերպումը Ավագ դպրոց-վարժարանում» գործի հետ կապված:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սննդի կազմակերպիչները պարտավոր են.
1. Խստորեն հետևել Առողջապահության նախարարության 2014 թվականի հունիսի 6-ին հրապարակած N32-Ն հրամանին:
2. Լինել հնարավորինս հետևողական, որպեսզի ճաշատեսակներում պատահաբար չլինեն ուտելու համար ոչ պիտանի մասնիկներ:
3. Սննդակարգից բացառել նրբերշիկները, երշիկները և նմանատիպ ուտելիքները:
4. Յուրաքանչյուր աշխատանքային օր պատրաստել առնվազն մեկ տեսակ աղցան(մեկ տեսակ աղցանի դեպքում, այն պարտադիր պետք է լինի առանց մսային զանգվածի, իսկ երկու կամ ավելի տեսակ աղցաններ պատրաստելու դեպքում առնվազն մեկը պետք է լինի առանց մսային զանգվածի) և առնվազն երկու տեսակ տաքուտեստ, որոնցից մեկը՝պարտադիր առանց մսային զանգվածի:
5. Մշտապես վաճառել թարմ մրգեր ու բանջարեղեն՝ խնձոր (միշտ), մանդարին (սեզոնային), արքայանարինջ (սեզոնային), նարինջ(սեզոնային), գազար(միշտ), բիբար(սեզոնային), ձմերուկ (սեզոնային), սեխ(սեզոնային) և այլն:
6. Ավագ դպրոց-վարժարանի ենթակայքում յուրաքանչյուր օր տեղադրել հաջորդ օրվա ճգրիտ ճաշացանկը կամ մեկ շաբաթվանը միասին: Որևէ փոփոխման դեպքում տվյալ օրվա փոփոխությունից առնվազն մեկ օր առաջ տեղեկացնել օգտվողներին:
7. Ավագ դպրոց-վարժարանում ստեղծել սննդիբաժին, ուր կարող ենք հետևել ճաշացանկին ու գրանցվել:
8. Ավագ դպրոց-վարժարանին վերադարձնել նախկին խոհանոց-ակումբը, ուր կկարողանանք իրականացնել սննդի կազմակերպումը, որի նախագիծը տե՛ս 8-րդ կետում:
9. Ընդունել այս նախագիծը և թույլ տալ այն իրականացնել:
Շնորհակալություն
Նարեկ Սահակյան
Խաղարկային դատարանի որոշումը.
Հաշտության համաձայնություն
1.ՔԴՕ 33հոդված դատարանը վճռեց կիրառել դատական հաշտություն:
2.ՔԴՕ147 հոդված.7րդ կետ դատական նիստի արձանագրությունը:Հաշտության համաձայնություն է կնքվում վիճելի նյութական իրավահարաբերության սուբյեկտների` հայցվորի և պատասխանող, պատասխանողների միջև, ինչպես նաև վեճի առարկայի նկատմամբ երրորդ կողմ հանդիսացող անձանց միջև:
3. Նախորդ դատական նիստում ՔԴՕ 120 հոդվածի համաձայն, դատարանը նախագահողը պարզեց թե կողմերը արդյոք չեն ցանկանում գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:
4.ՔԴՕ 110 հոդված դատարանը հաստատում է կողմերի հաշտության համաձայնությունը և դատարանը կողմերին բացատրում է նրանց կողմից կատարվող դատավարական գործողության հետևանքները: Կողմերի հաշտությունը հաստատելու մասին դատարանը վճիռ է կայացնում, որով միարժամանակ կարճում է գործի վարույթը: Վճռի մեջ կրկին ցույց է տրված հայցվորի կողմից հաշտության համաձայնության պայմանները:Այդ պայմանները շարադրված են հստակ և որոշակի, որպեսզի հնարավոր լինի հետագայում հարկադրաբար կատարել դրանք և կողմերի միջև նոր վեճեր չառաջանան:
5.ՔԴՕ33 հոդվածի համաձայն կողմերը հաշտության համաձայնությանը հասնելուց հետո, դատարանը կողմերի հաշտությունը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը իրավասու չէ երկրորդ անգամ քննել նույն գործը, հայցվորը կորցնում է նույն հայցը երկրորդ անգամ նույն հիմքերով հարուցելու իրավունքը, քանի որ դատարանը հայցվոր կողմին հնարավորություն է տալիս հաշտության համաձայնությամբ սահմանված նրա իրավունքների հարկադրական իրացման համար:
Դատավոր`Ա.Գալստյան