• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ձմեռային երեկո՝ հոգևոր երաժշտության հետ

Հարգելի երաժշտասեր դասավանդողներ, ծնողներ, սովորողներ, դեկտեմբերի 9-ին՝ ժամը 19.00, Երևանի Կոմիտասի անվան երաժշտության տանը տեղի կունենա մեր լավ բարեկամ Երևանի պետական կամերային երգչախմբի համերգը. գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Հարություն Թոփիկյան:
Սիրով հրավիրում ենք. ձմեռային խաղաղ երեկոն անցկացնենք միասին՝ հայ և ռուս հոգևոր երաժշտության ներքո: