• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՀՀ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասնաժողովի աշխատակարգ

Կրթահամալիրի մասնաժողովի (այսուհետ` մասնաժողով) գործունեությունը որոշվում է «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ (կետ 30, 33, 45, 55)։

Մասնաժողովի կազմը և աշխատակարգը տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը (այսուհետ` խորհուրդ): Մասնաժողովը ղեկավարում է կրթահամալիրի փոխտնօրենը: Մասնաժողովի կազմում ընդգրկվում են.

  • կրթահամալիրի մասնախմբերի, ուսումնական կենտրոնների ղեկավարները.
  • կրթահամալիրի տնօրենի առաջարկությամբ՝ այլ մասնագետներ:   

Մասնաժողովը սահմանված կարգով քննարկում է.

  • կրթահամալիրի և նրա մասնաճյուղերի զարգացման ծրագրերը,
  • կրթահամալիրում իրականացվող կրթական ծրագրերը, գիտափորձերը, պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի տարեկան աշխատանքների բովանդակությունը, դրանց հաշվետվությունները.
  • կրթական ծրագրերի ուսումնական պլանները, ուսուցման կազմակերպման ձևերը, ակումբների, ուսումնա-արտադրական արհեստանոցների, լաբորատորիաների աշխատակարգերը, գնահատման համակարգը, առարկայական ծրագրերը, ուսումնական տարվա ընթացքում օգտագործման երաշխավորված դասագրքերի, ձեռնարկների ցանկը, սովորողների լրացուցիչ կրթության ծրագրերը,
  • կրթահամալիրում իրականացվող մասնագիտական վերապատրաստումների ցանկը, բովանդակությունը.
  • հետազոտական-մեթոդական աշխատանքների տարեկան,  կիսամյակային, ամսական պլանները.
  • սովորողների նախասիրությունների զարգացման ստուգատեսների, ստեղծագործական հավաքների ծրագրերը, հաշվետվությունները.
  • հաստատում է կրթահամալիրի հրատարակչատան պատվերները:

Մասնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են երկշաբաթյա պարբերությամբ: Մասնաժողովի նիստի օրակարգը և նյութերը mskh.am-ում հրապարակում է մասնաժողովի քարտուղարը՝ 

  • օրակարգը՝ 3 օր առաջ
  • քննարկվող փաստաթղթերը (հղումները)՝ օրակարգի էջում առնվազն 1 օր առաջ:

Մասնաժողովի արտահերթ նիստ կարող է գումարվել կրթահամալիրի տնօրենի առաջարկով կամ մասնաժողովի անդամների մեկ երրորդի պահանջով:

Մասնաժողովի նիստերը բաց են. դպրոցների, քոլեջի ղեկավարների, օրակարգում ընդգրկված հարցը (ծրագիր, նախագիծ, առաջարկություն, հաշվետվություն և այլ) ներկայացնողների մասնակցությունը պարտադիր է։ Նիստին կարող են հրավիրվել այլ մարդիկ։  

Կրթահամալիրի մասնաժողովի ներկայացմամբ մասնաճյուղերի ուսումնական պլանները, առարկայական ծրագրերը, ուսումնական տարում գործածվող ուսումնական ձեռնարկների և մեթոդական ուղեցույցների ցանկը հաստատում է կրթահամալիրի խորհուրդը:

Մասնաժողովի անհատական կազմը. 2016-2017 ուսումնական տարի