• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մաթեմատիկական մրցույթ-ստուգատեսի եզրափակիչ փուլի երրորդ օրվա արդյունքները

Նոյեմբերի 21-ին մաթեմատիկական մրցույթ-ստուգատեսի եզրափակիչ  փուլի  վերջին մրցութային  օրն էր: Մրցում էին 5-6-րդ դասարանի սովորողներից կազմված  6 ուժեղագույն  խմբեր : Իրոք,  ուժեղագույն, որովհետև  մեկը  մեկից ուժեղ էին, մեկը մեկից խելացի: Մինչև վերջին պահը  անընդհատ  խմբերը իրարից առաջ էին անցնում միավորներով . լարված, հետաքրքիր, անչափ ուրախալի մաթեմատիկական պայքար էր: Երեք խմբերն էլ   ինձ համար առաջին  տեղում են, որովհետև  ես ականատես եմ եղել  իրենց մրցակցությանը և հպարտանում եմ իրենցով: Ըստ հավաքած միավորների. 

1-ին տեղ- Տիգրան Արզումանյան, Վանիկ Ադամյան, Հայկ Մարտիրոսյան, Սամվել Հարությունյան 

2-րդ տեղ - Արամ Բարսեղյան, Գոռ Բարխուդարյան, Դավիթ Տեր-Թորոսյան, Լիդյա Կամենդատյան

3-րդ տեղ - Տիգրան Սերոբյան, Վահե Հակոբյան, Հարություն Չոբանյան, Գևորգ Խաչատրյան

Բոլոր խմբերի միավորներին կարող եք ծանոթանալ բլոգում