• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

2010թ. աշխատանքների հաշվետվություն

ՀՀ ԿԳ նախարարության և Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջև 2010թ. հունվարի 27-ին կնքված պետական աջակցության Ա-6/20 պայմանագրի հավելվածով որոշված է ծրագրի տարվա աշխատանքների բովանդակությունը: Ծրագրով որոշված աշխատանքի արդյունքները, նյութերը հրապարակված են կրթահամալիրի կայքում:

1. Կրթահամալիրում իրականացվող այլընտրանքային կրթական ծրագրերի (նախադպրոցական, հիմնական, ավագ, արհեստագործական, միջին մասնագիտական, լրացուցիչ կրթության) զարգացում, ուսումնական մեդիա-նյութերի հրատարակում
o Լրամշակվել են 2010-2011 ուսումնական տարվա ուսումնական պլանները, այդ թվում` սովորողի ընտրությամբ գործունեության, խորացված ուսուցման բաղկացուցիչը, փորձարկվել են նոր առարկաներ` էկոլոգիա, գրաբար, մեդիատեխնոլոգիաներ, վրացերեն, թուրքերեն, թարգմանչական գործ)
o Մշակվել է «Մեդիա խորացված ուսուցման հանրակրթական դասարան» ծրագիր (ՏՀՏ խորացված ուսուցման 1-11-րդ դասարան)
2010թ. ուսուցումը էլեկտրոնային գրատախտակով է կազմակերպվել 1-11-րդ 38 դասարանում:
o Կազմակերպվել է «Ինթելի» «Անհատական համակարգիչ-դասընկեր» ծրագրի պիլոտային դասարանի գործունեությունը:
o Հրապարակվել է «Ուսուցումը կրթահամալիրում 2010-2011 ուսումնական տարի» էլեկտրոնային գրքույկը:
o Ուսումնական նյութերի հրատարակում. թողարկվել է 2010թ. ստեղծված և լրամշակված նյութերի ավելի քան 20 խտասկավառակ:
o Լրամշակվել են լրացուցիչ կրթական ծառայությունների մատուցման ուսումնառության պայմանագրերը՝ նախադպրոցականի, նախապատրաստական խմբի սովորողի, 1-6-րդ դասարանում սովորողի, 7-9-րդ դասարանում սովորողի, ավագ դպրոցի խորացված ուսուցման 10-11-րդ դասարանում սովորողի:
o Ստեղծվել կամ լրամշակվել են կրթահամալիրի զարգացման ծրագրով, ուսումնական պլաններով պահանջվող կարգեր:
o Ուսումնական պլանով և սահմանված կարգով կազմակերպվում է առավոտյան ամենօրյա ընդհանուր պարապմունք կրթահամալիրի բոլոր դպրոցներում:
o Ընդհանուր պարապմունքը միջին և ավագ դպրոցներում կազմակերպվել է որպես ուսումնական նախագիծ, որն իրականացվում է սովորողների կողմից
o Կրթահամալիրի կայքին հետևելը և կայքի աշխատանքին մասնակցելը ուսումնական պլաններով սահմանված պարտադիր ուսումնական աշխատանք է:
o Կայքում ստեղծվել է էջ, որտեղ հրապարակվում են կրթահամալիրի սովորողների, խմբերի, դասավանդողների կիսամյակային հաշվետվությունները:
o 2010-2011 ուստարում գրանցվել է այընտրանքային ծրագրերում ընդգրկված սովորողների թվի աճ 10%-ի չափով
2. Կրտսեր դպրոց-պարտեզի` որպես ուսումնական հաստատության նոր տիպ, և նրանում իրականացվող «Իմացումի հրճվանք» ծրագրի զարգացում, այդ թվում` երեխայի ունակություններին ու առանձնահատկություններին համապատասխան նախապատրաստական ուսուցում-դպրոց անցում, ամենօրյա օտար լեզու` համակարգչային ծրագրերի և մեդիա միջոցների անընդհատ գործածման միջոցով, լողուսուցումը և մարմնամարզությունը հանրակրթության բաղադրիչ, հոգևոր երգը, պարը և նվագարանների ուսուցումը հանրակրթության բաղկացուցիչ
o Կրթահամալիրի 2009-2012 թթ զարգացման ծրագրի հավելված «Կրտսեր դպրոց-պարտեզում 5-6 տարեկան նախադպրոցականների ծրագրված գործունեության կազմակերպում, նրանց ընդունակություններին ու առանձնահատկություններին համապատասխան պարտեզից դպրոց անցում» մանկավարժական գիտափորձի ծրագրի լրամշակում
o «Ուսումնական հաստատության նոր տեսակ կրտսեր դպրոց-պարտեզ» ծրագրի ներկայացում հոկտեմբերյան բաց փորձաքննությանը
o Առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագրում հոգևոր երգի, պարի ուսուցում, ուրախ մարմնամարզություն (շեյփինգ)
o Առողջության պահպանումը և հիգիենան մեդիախորացված ուսուցման հանրակրթական դասարանում. ուսումնական պարապմունքների ընթացքում կիրառվող վարժությունների շարքի մշակում և փորձարկում
o Լողուսուցման ծրագրում` որպես լրացուցիչ կրթություն, ընդգրկվել է մոտ 300 սովորող: Ամռանը կրթահամալիրի դպրոց-պարտեզներում կազմակերպվել են ամառային ուսումնական լողափեր: Պարբերաբար կազմակերպվել է լողի առաջնություն:
3. Հեղինակային մանկավարժության գործընկեր դպրոցների հայաստանյան ցանցի, այդ դպրոցների համար ուսումնական փաթեթի ստեղծում և ուսուցիչների վերապատրաստում
o Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և սովորողների մասնակցություն կրթահամալիրում կազմակերպվող հեղինակային մանկավարժության հավաքներին և ստուգատեսներին
o Հանրակրթական դպրոցների ղեկավարների, ուսուցիչների մասնակցություն կրթահամալիրում կազմակերպվող մասնագիտական զարգացման սեմինարներին ՀՀ մարզերի` Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Վայքի հանրակրթական դպրոցների մոտ 150 մանկավարժական աշխատողներ ստացել են վկայագրեր: Վերապատրաստվող յուրաքանչյուր խմբի համար կազմվել է համապատասխան մոդուլ և աշխատակարգ: Վերապատրաստումից հետո արդյունքները ներկայացվել են ԿԳ նախարարություն, կրթության պետական տեսչություն, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն և ՏՀՏ ոլորտի գործընկեր կազմակերպություններին:
o Կրթահամալիրի ուսուցիչների և սովորողների այցեր հանրակրթական դպրոցներ հանրապետությունում և հանրապետությունից դուրս, բոլոր այդ դպրոցներում ուսումնական նյութերի նվիրում
o Գործուն կապեր են ստեղծվել վրաստանյան դպրոցների հետ
4. Կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով նախամասնագիտական կրթություն, մասնագիտական որակավորում տվող ավագ դպրոց – միջին մասնագիտական կրթություն անցումների նոր մեխանիզմներ
o Ավագ դպրոցի խորացված ուսուցման դասարաններում մասնագիտական նախնական հմտությունների ձևավորում, մասնագիտական ուսուցման դասընթացներ
Մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է լիցենզավորված մասնագիտություններով: 2009-2010 ուստարվա 39 շրջանավարտներից 29-ը հաջողությամբ անցել է սահմանված կարգով կազմակերպված որակավորման ստուգումները, որակավորման հանձնաժողովները ղեկավարել են ՀՀ ԿԳ նախարարի հրամանով նշանակված մարդիկ:
o Ավագ դպրոցի սովորողների փորձառության կազմակերպումը քաղաքի տարբեր կազմակերպություններում` որպես կազմակերպությունների ներդրում նախամասնագիտական կրթության կազմակերպման մեջ (Յունիքոմփ, «Ֆիրմա Ալֆա», «Մայքրոսոֆթ», «Բեմբի» ՍՊԸ հրուշակեղենի արտադրամաս, «Ժակ-Հոլդ» ՍՊԸ, «Գայան-Շուշան» ՍՊԸ , «Մեգեյան կարպետ» ԲԲԸ, «Հակոբջան» ՍՊԸ, «Փոքր ընտանիք» ՍՊԸ, «Սեմասե» ՍՊԸ, «Ձևքոմ» ՍՊԸ):
2011-ին այս թիվը կընդարձակվի` ապահովելով, որ 10-12-րդ դասարանցիները ուսումնական պլաններով որոշված մասնագիտական փորձառությունը սահմանված կարգով անցնեն հայաստանյան կազմակերպություններում:
5. [email protected]-ն որպես արդյունավետ ուսուցման միջավայր
o Կազմակերպվել են դասընթացներ ուսուցիչների և սովորողների համար
o [email protected]-ն անընդհատ կիրառվել է որպես հեռավար, անընդատ ուսուցման միջոց
o Sky Drive-ը կիրառվել է որպես ուսումնական նյութերի համատեղ կիրառման, ուսումնական արդյունքների հավաքման միջոց
o Մայքրոսոֆթի աջակցությամբ իրականացվել է հանրապետության ուսուցիչների 4 վերապատրաստում
6. Ուսումնական ինտերնետային TV
o ուսումնական տարածք՝ ուսումնական նյութերի, վիրտուալ դասերի պահոց, հրապարակվել է 53 ուսումնական ֆիլմ
o tv mskh-ը որպես գնահատման գործիք
7. Ուսումնական բազմալեզու լրատվական գործակալություն
o թարգմանչությունը՝ որպես սովորողի ուսումնական գործունեության ձև՝ բոլոր օտար լեզուների ծրագրերում
o օտար լեզվի-թարգմանության խորացված ուսուցում
o ամենօրյա թարգմանչական գործունեություն
o կայքում թարգմանչական գործունեության էջ
8. Ուսումնական ռադիոթատրոն
o կայքում ուսումնական ռադիոյի էջը
o ռադիոնյութի ստեղծումը՝ ՏՀՏ հմտությունների զարգացման միջոց
o ռադիոնյութի ստեղծումը՝ ուսումնական գրավիչ աշխատանք. ռադիոնյութ ստեղծող սովորողների թվի մեծացում և տարիքի նվազում
9. Այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագրեր իրականացնող կրթահամալիր-հաստատությանը նյութական աջակցում, այդ թվում` մեդիա գրադարան, մեդիա-տպարան և հրատարակչատուն, մեդիա-մանկավարժական պարբերական, «Ուսուցման թվային միջոցները` որպես հանրակրթության արդյունավետ գործիքներ» միջազգային ամենամյա ստուգատես, «Ինժեներական և տեխնիկական կրթությունը հանրակրթական դպրոցում». հեղինակային մանկավարժության ծրագրերի արդյունքների ներկայացում, «Տեխնոլոգիայի ուսուցումը հիմնական դպրոցում». հեղինակային մանկավարժության ծրագրերի արդյունքների ներկայացում, միջազգային մեդիափառատոն
o գործում է գրադարանի կայքը
o Էլեկտրոնային շտեմարանի աշխատանքի նախապատրաստում, էլեկտրոնային շտերմարանը` որպես ուսումնական նախագիծ, որի իրականացմամբ զբաղվում են ավելի ու ավելի շատ սովորողներ
o սպասարկում համացանցի միջոցով
o գրադարանի հարստացում (մեդիանյութերի ստեղծում և ձեռքբերում)
o համայնքային կենտրոն – գրադարան – ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացվեց 6-ամսյա «Համայնքային Կենտրոն-գրադարան» ծրագիրը, որի արդյունքում գրադարանը տեխնիկապես համալրվեց և հզորացավ, բացվեցին երաժշտական և ամառային ընթերցասրահները
o Գրադարանում կազմակերպված քննարկումներում և միջոցառումներում ընդգրկվածների թվի մեծացում
o 2010թ. հունվարի 20-23-ին կազմակերպվեց «Թվային տեխնիկական միջոցները արդյունավետ կրթության գործիքներ» միջազգային 2-րդ ստուգատեսը, մայիսի 4-6-ը` հեղինակային մանկավարժության հեղինակների 5-րդ հավաքը, հունիսի 10-12-ին` այլընտրանքային մեդիափառատոն (Ժանգոտ դդում), հոկտեմբերի 13-16-ին` կրթահամալիրում իրականացվող պետական այլընտրանքային (հեղինակային) մանկավարժական ծրագրերի հոկտեմբերյան ամենամյա 5-րդ բաց հավաքը (հասարակական փորձաքննություն), որոնց մասնակցեցին ավելի քան 4000 սովորող և 600 մեծահասակ` Երևանի և ՀՀ մարզերի դպրոցներից և կրթական այլ հաստատություններից, Թբիլիսիի 2 դպրոցներից, ՏՀՏ ոլորտի, հասարակական և կրթական կազմակերպություններից, լրագրողներ
o 2010թ. ստեղծված մեդիանյութերը - ավելի քան 2000 նյութ
o հրապարակված CD, DVD-ներ – ավելի քան 20 անուն
o կայքի մոտ 8000 էջ
o կայքի անընդհատ տեխնիկական նորոգում
o կայքի կայուն վարկանիշ
o «Դպիր» էլեկտրոնային ամսագրի 10 համար, ավելի քան 180 էլեկտրոնային էջ
10. Արտակարգ ունակություններ դրսևորած սովորողների ուսուցում
o Կրթական ծրագրերում սովորողների նախասիրությունների զարգացում ընտրությամբ գործունեության, խորացված ուսուցման ծրագրերում
o Առարկայական բաց օլիմպիադաներ` ձմեռային, ամառային
o Միջազգային և բաց ստուգատեսներին («Թվային միջոցները կրթության արդյունավետ գործիքներ 2010», հունիսյան այլընտրանքային մեդիափառատոն, թումանյանական, չարենցյան, աղայանական, Տիգրան Հայրապետյանի, Լեոյի, Սեբաստացու օրեր, սովորողների նախասիրությունների զարգացման ձմեռային և ամառային ստուգատեսներ), ամենուրբաթյա ցուցադրություններին մասնակցություն, մրցանակներ
o Կրթահամալիրի սովորողների մասնակցություն հանրապետական օլիմպիադայի համայնքային, քաղաքային և հանրապետական փուլերին
o Կրթահամալիրի սովորողների մասնակցություն միջազգային ստուգատեսների` Պատանի հետազոտողների նախագծերի մրցույթ և միջազգային էկոտուր Վրաստանի Թբիլիսի քաղաքում
o օլիմպիադաների մասնակից սովորողների ստեղծագործական հավաք (աշնանային ուսումնական-հետազոտական ճամբար Ստեփանավանում` «Դպրոց բնության գրկում»)
o մասնակցություն հանրապետական Expo-ների (Մանկական աշխարհ 2010, Դիջիտեք 2010), ցուցահանդեսների (ՆՓԱԿ, Բիենալե 2010), «Դարձ առ գիրք» գրքի տոնին, մրցույթների («Թղթակցում են աշակերտները», Բիզնես շարադրությունների և այլ), «Նռան հատիկ» փառատոնին, Նորարար ուսուցիչների հայաստանյան 2-րդ ֆորումին,
o սովորողները բաց և միջազգային ստուգատեսների բովանդակային և կազմակերպական պատասխանատուներ, ուսումնական-հասարակակական նախագծերի ղեկավարներ
o իրենց ոլորտում հայտնի մասնագետների վարպետության դասեր` լրագրության, մշակույթի, ՏՀՏ-ների կիրառման, հասարակագիտական
11. Սովորողների և դասավանդողների փոխանակման ծրագրեր
o Ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունների մեկնող սովորողները անպայման լինում են տեղի դպրոցում, նվիրում կրթահամալիրում ստեղծված նյութերի փաթեթ: Սովորողներն ու ուսուցիչները հյուրընկալվում են տեղի սովորողների և ուսուցիչների տներում, հաստատում ընկերություն: Տարվա ընթացքում կրթահամալիրի խմբերը եղել են Հայաստանի բոլոր մարզերում, Վրաստանի հայկական գյուղերում: 2010թ. փոխադարձ այցով կրթահամալիրում եղել և մեր սովորողներին հյուընկալվել են ՀՀ մարզերի և Վրաստանի դպրոցներից:
o 2010թ. ուսուցիչների փոխանակման միջազգային ծրագրով կրթահամալիրում եղել են ուսուցիչներ Վրաստանից, ԱՄՆ-ից:
12. Սովորողների ամառային և ձմեռային ուսումնահետազոտական ճամբարներ
Ամառային և ձմեռային ճամբարներում ընդգրկված սովորողների թիվը` ավելի քան 3000: Ճամբարները եղել են ուսումնական-հետազոտական նախագծերի մշակման և իրականացման իրական միջավայր: Սովորողների տեխնոլոգիական հմտությունների, էկոլոգիական մտածողության և քաղաքացիական որակների զարգացում
13. Ուսումնահայրենագիտական ճամփորդություններ և արշավախմբային գործունեություն
o ուսումնական-հայրենագիտական բազմօրյա արշավներ` 25
o ուսումնական մեկօրյա ճամփորդություններ` ավելի քան 200
Ուսումնական ճամփորդություններին սահմանված կարգով, որպես ուսումնական պարտադիր աշխատանքի, մասնակցում են կրթահամալիրի բոլոր սովորողները և ուսուցիչները:
14. Աջակցություն կրթահամալիրում իրականացվող նախադպրոցական այլընտրանքային կրթության ծրագրին, այդ թվում` 2-5 տարեկանների խնամքի և զարգացման խմբերի պահպանում, հանրապետության նախադպրոցական հաստատությունների ղեկավար և մանկավարժական աշխատողների վերապատրաստում, ծրագրային նյութերի և վերապատրաստման մոդուլների հրատարակում, ծրագրի էլեկտրոնային ամսագրի հրատարակում
o «Մխիթար Սեբաստացի» կրրթահամալիրի կրտսեր դպրոցների կազմում գործում է 4 նախակրթարան` 11 խումբ: Ծրագրի միջոցներով պահպանվում են 8 խմբերը: Նախապատրաստական ուսուցման 3 խմբերի պահպանման ծախսերը կատարվում են կրթահամալիրի ուսուցողական ծրագրերով: Խմբերը ծառայում են որպես Ծրագրի մոդել միջավայր, որտեղ կազմակերպվել են 2-5 տարեկանների խնամքն ու զարգացումը, փորձարկվել և լրամշակվում են Ծրագրի նյութերը: Հարստացվել և կատարելագործվել է նախակրթարաների սաների զարգացման միջավայրը: Հատուկ ուշադրություն է դարձվել երեխաների ֆիզիկական զարգացմանը նպաստող միջոցների ստեղծմանն ու ձեռքբերմանը. ստեղծվել է նախակրթարանային մարզական համալիր: Ամբողջացվել են նախակրթարանների ամառային լողափերը, ապահովվել են անհրաժեշտ պարագաներով: Սաներն օգտվել են կրթահամալիրի՝ շուրջտարի գործող փակ լողավազանից: Խմբերում վերջնական տեսքի է բերվել նախակրթարանային կահույքը:
Խմբերն ապահովվել են անհրաժեշտ ՏՀՏ միջոցներով: Գործելէ 5 տարեկանների նախապատրաստական 3 խումբ, որոնցում իրականացվել է «Կրտսեր դպրոց-պարտեզում 5-6 տարեկան նախադպրոցականների ծրագրված գործունեության կազմակերպում, նրանց ընդունակություններին ու առանձնահատկություններին համապատասխան պարտեզից դպրոց անցում» գիտափորձը:
o Կրթահամալիրի նախակրթարանների դաստիարակների և մասնագետների շարունակական կրթության, մասնագիտական զարգացման կազմակերպում, մեդիա և հետազոտական որակների անընդհատ զարգացում ուսումնական մեդիա նյութերի ստեղծման միջոցով: Սեմինարներն իրականացվել են հետևյալ թեմաներով՝
• նոր մեդիահմտությունների տիրապետում, դրանց կիրառումը երեխայի գործունեության կազմակերպման ընթացքում, հետազոտականաշխատանքներ կատարելիս, զարգացման նյութեր ստեղծելիս
• աշխատողների ստեղծած ուսումնական մեդիանյութերի քննարկում, մշակում
• խոսքի մշակույթ, թատրոն
• Պար-շարժում-պլաստիկա
• երեխաների ֆիզիկական զարգացման կազմակերպում, նրանց առողջության ապահովում
• բույսերի և կենդանիների խնամք, տեխնոլոգիա
Դաստիարակները ֆիլմեր, տեսահոլովակներ, զարգացնող էլեկտրոնային նյութեր են ստեղծել, մասնակցել են կրթահամալիրի կայքի, նախակրթարանի ենթակայքի թարմացման, «Նախակրթարան» ամսագրի հրատարակաման աշխատանքներին, ՏՀՏ միջոցների կիրառմամբ մի շարք նախագծեր են իրականացրել, ստեղծել են սաների գործունեության անհատական էլեկտրոնային փաթեթներ: Այս սեմինարների փորձը և մշակված նյութերը կիրառվել են հանրապետության նախադպրոցական հաստատությունների մասնագետների վերապատրաստաման ժամանակ:
o Հետզոտական աշխատանքների կազմակերպում, զարգացնող նյութերի ստեղծում, փորձարկում, հրատարակում, «Նախակրթարան» ամսագրի հրատարակում
Ծրագիրը լրամշակվել, հարստացվել է զարգացնող նոր նյութերով, նախագծերով: «Զրույցներ 2-4 տարեկանների բարեկամների համար» էլեկտրոնային ձեռնարկ՝ մեթոդական զրույցներ մեծերի համար, խաղեր, խաղիկներ, հաշվերգեր, խաղերգեր 2-5 տարեկանների համար: Իրականացվում է «Ծես – խաղեր - ծեսերի խաղային իրականացմում» նախագիծը, սկսվել են այդ խաղերի իրականացման նկարահանումները, որոնք կդառնան մանկական շարժուն խաղերի վիդեոժողովածու: Ամբողջացվել են ծիսական, մանկական այլ երգերի մշակումներն ու ձայնագրությունները: Ստեղծված խտասկավառակները օգտագործվել են ոչ միայն կրթահամալիրում, այլև բոլոր այն հաստատություններում, որոնց մասնագետները վերապատրաստվել են Ծրագրով: Իրականցվել են ազգային ծեսեր՝ Ամանոր, Տրնդեզ, Բարեկենդան, Զատիկ, Ծառզարդար, Համբարձում, Վարդավառ: Հիմնադրվել են նոր ծեսեր՝ Աշնանացան, Մայրիկատոն, Թթուդրիկ: Կազմվել են դրանց ծրագրերը, կատարվել են համապատասխան ձայնագրություններ: Իրականացվել են մի շարք բնագիտական փորձեր, դրանց նկարագրությունները, փորձերի դիտարկումներն ու վերլուծությունները հրատարակվել են կրթահամալիրի կայքում, «Նախակրթարան» ամսագրում: Թարգմանվել է Մ. Մոնտեսորիի «Մանկան տուն» աշխատությունը և հրատարակվել «Դպիր» ամսագրում: Ծնողական կրթության իրականացման շրջանակներում թարգմանվել է Վ. Լևիի «Ինչպես դաստիարակել ծնողներին» աշխատությունը և հրատարակվել «Նախակրթարան» էլեկտրոնային պարբերականում: Թարգմանվել, փորձարկվել և հրատարակվել է Դ. Սոկոլովի՝ «Հեքիաթներ և հեքիաթաթերապիա» արտթերապաիային վերաբերող հեքիաթների էլեկտրոնային ժողովածուն՝ հեղինակի, մասնագետի, սաների մեկնաբանություններով: Ստեղծվել և փորձարկվում և լրամշակվում է «Բնագիտական փորձեր կրտսեր դպրոց-պարտեզներում» ժողովածուն` իր մեդիանյութերով:
Սաների գործունեության արդյունքում ստեղծվել են ուսուցողական էլեկտրոնային նյութեր, որոնք գործածվում են նախակրթարանային խմբերում՝ հեքիաթներ, երգեր, երաժշտական հոլովակներ, խաղեր և այլն:
Ստեղծվել և փորձարկվել են հանրապետության նախադպրոցական հաստատությունների մասնագետների վերապատրաստումների նոր մոդուլներ:
5 տարեկանների 3 խմբերում իրականցվել է «Կրտսերդպրոց-պարտեզում 5-6 տարեկան նախադպրոցականների ծրագրված գործունեության կազմակերպում, նրանց ընդունակություններին ու առանձնահատկություններին համապատասխան պարտեզից դպրոց անցում» գիտափորձը: Խմբերը գործել են կրթահամալիրի օտար լեզուների և համակարգչային ծրագրերի խորացված ուսուցման դպրոցների կազմում: Ստեղծվել է կրթության կազմակերպման նորհամակարգ` դպրոց-պարտեզ: Խմբերի պահպանումը (դաստիարակի աշխատավարձ) և ուսումնական հիմնական ծախսերը կատարվել են ուսուցողական ծրագրերի միջոցներով, երեխաների խնամքի, հիգիենայի և սննդի կազմակերպումը կատարվել է ծնողական միջոցներով: Ուսումնական նյութերի մշակումը, փորձարկումը և դաստիարակների ու ծնողների վերապատրաստման ծախսերը կատարվել են ծրագրի կողմից: Ամբողջացվել է գիտափորձի փաթեթը`ստեղծվել են գիտափորձի խմբերի գործունեության կազմակերպման կարգերը, 5 տարեկանների գիտափորձի մեթոդական ձեռնարկը (մեթոդական զրույցներ, աշխատանքային նախագծեր, աշխատանքների նմուշներ, մեդիանյութեր) աշխատանքը : Հինգ տարեկանների գիտափորձի համար ստեղծվել են էլեկտրոնային այբբենարաններ և այլ զարգացնող էլեկտրոնային նյութեր: Ստեղծվել են գիտափորձի խմբերի աշխատանքային փաթեթները`սաների և դաստիարակի: Նորացվել են նախորդ տարիների մշակումները, ստեղծվել են նախագծի իրականացմանը նպաստող - զարգացնող ուսումնական նոր նյութեր, մշակվել են սաների զարգացման կազմակերպման նոր ուղղություններ: Ծրագրի դաստիարակներն ու մասնագետները իրական պատումներով և մեկնաբանություններով ամբողջացնում են նախագծի մեթոդական ժողովածուն: Շարունակվել է «Նախակրթարան» էլեկտրոնային պարբերականի հրատարակումը ` մշտական խորագրերով` «Աշխարհի նախարթարաններն ու կրտսեր դպրոցները», «Դասը վարում է դաստիարակը (դասվարը), «Դաստիարակի փորձից. դաստիարակի օրագիր», «Ընտանեկան կրթություն», « Հեքիաթներ փոքրիկների և մեծերի համար»: Պարբերականում հրատարակվել են դասվար-դաստիարկների հետազոտական աշխատանքները, թարգմանությունները: Ընթացքի մեջ է «Ծիսական տեխնոլոգիա» ժողովածուի ստեղծման և փորձարկման աշխատանքները:
o 2010թ. շարունակվել է նաև ընտանեկան կրթության իրականացումը, համապատասխան նյութերի ստեղծումն ու փորձարկումը, դրանց հրատարկումը «Նախակրթարան» ամսագրում:
Նախագիծն իրականացվել է դաստիարակների, «Երեխայի զարգացման կենտրոնի» մասնագետների միջոցով, նյութերը հրատարակվել են «Նախակրթարան» ամսագրում: Բոլոր դաստիարակները պարբերաբար կազմակերպել են ծնողական կրթության սեմինարներ, որոնց մասնակցել են նաև «Երեխայի զարգացման կենտրոնի» մասնագետները: Սեմինարների մասին տեղեկատվություն է տրվել կրթահամալիրի կայքում: Ծնողների համար կազմակերպվել են ՏՀՏ հմտությունների ձևավորման, զարգացման, երեխաների առողջությանը, դաստիարարկությանը, զարգացման խնդիրներին վերաբերող սեմինար-պարապմունքներ: Ծնողները մասնակցել են Ծրագրի վերապատրաստումներին, մանկավարժական քննարկումներին: Տարբեր խմբերում ծնողները ՏՀՏ կիրառմամբ հատուկ նախագծեր են իրականացրել, մասնակցել են իրենց երեխաների գործունեության կազմակերպմանը` տոներ, ծեսեր, ծառատունկեր, բակերի,կենդանիների խնամք, կանաչապատում, ուսումնական ճամփորդություններ, ՏՀՏ միջոցների ձեռքբերում, կիրառում: Ծնողի իրազեկումը, նրա և դաստիարակի կապը իրականացվե լնաև օնլայն ռեժիմով: Ծնողները նաև տնային առանձին առաջադրանքներ, նախագծեր են իրականացրել խմբի գործունեությունը ավելի հետաքրքիր ու բազմաբնույթ դարձնելու, իրենց ՏՀՏ հմտությունները զարգացնելու նպատակներով:
Առանձին CD-ներով ձայանագրվել և ծնողներին է տրամադրվել ծրագրային երգերի մի շարք: Դաստիարակների ստեղծած էլեկտրոնային նյութերը և ֆիլմերը, սաներիգործունեության էլեկտրոնային փաթեթները տրամադրվել են ընտանիքներին: Նախակրթարանների ծնողները ունեն «Ծուղրուղու» ժողովածուն, որի նյութերը նրանք յուրացնում են իրենց երեխաների հետ, դա էլ իր հերթին հեշտացնում, ավելի արդյունավետ է դարձնում դաստիարակի և ծնողի համագործակցությունը Ծրագրի շրջանակներում:
o Հանրապետության նախադպրոցական հաստատությունների մանկավարժական և այլ աշխատողների, կրտսեր դպրոցների կազմում գործող նախապատրաստական դասարանների դասվարների, ծրագրին դիմած այլ անձանց վերապատրաստումը որպես ծրագրով իրականացվող ծառայության կազմակերպում , վերապատրաստումների աշխարհագրության և բովանդակության ընդլայնում
Իրականացվելէ 10 վերապատրաստում, որոնց մասնակցել է նախադպրոցական հաստատությունների 240-ից ավելի մասնագետներ, տնօրեններ ՀՀ Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Արագածոտնի, Լոռու, Սյունիքի մարզերից և Երևանից:Մասնագետների վերապատրաստումներն իրականացրել է այդ նպատակով ստեղծված հատուկ կառույցը` իր հաստատություններով, մասնագետներով, վերապատրաստող մասնագետներով, ծառայություններով, միջավայրով, տպագիր և էլեկտրոնային ծրագրային նյութերով: Կատարված բոլոր աշխատանքների հաշվետվությունները սահմանված կարգով ներկայացվել են ԿԳ նախարարություն: Վերապատրաստվող յուրաքանչյուր խմբի համար կազմվել է համապատասխան մոդուլ և աշխատակարգ: Իրականացվել են հետևյալ վերապատրաստումները.
• 2-5 տարեկանների մանկավարժ-մասնագետների համար՝ «2-5 տարեկանների գործունեության կազմակերպումը նախակրթարանում»
• Նախակրթարանների երաժշտության դաստիարակներ. «Ծեսի իրականացումը երեխայի գործունեության կազմակերպման միջոց»
• Նախադպրոցական հաստատությունների ղեկավարներ «Ջեռուցվող մանկապարտեզի աշխատանքային ծրագիր»
• Նախակրթարանների և կրտսեր դպրոցների նախապատրաստական խմբերի մասնագետներ՝ «Նախնական ուսուցումը որպես 5 տարեկանների ծրագրված զարգացման արդյունք
• Կրտսեր դպրոցների կազմում գործող նախապատրաստական խմբերի դասվարներ՝ «5 տարեկանների մեկամյա ուսուցման խմբերի գործունեությունը կրտսեր դպրոցների կազմում»
Ստեղծվել, փորձարկվել, լրամշակվել են վերապատրաստումների ամբողջական և դրանցում նեղ մասնագիտական բաղկացուցիչների նոր մոդուլներ`
• 2-5 տարեկանների խմբի գործունեության կազմակերպում
• 5 տարեկանների մեկամյա ուսուցման խմբերի գործունեությունը կրտսեր դպրոցների կազմում
• 5 տարեկանների մեկամյա նախապատրաստական խմբերիգործունեության կազմակերպում
• ՏՀՏ հմտությունների կիրառում և փոխանցում
• ՏՀՏ միջոցների կիրառումը երեխայ իգործունեության կազմակերպման գործում
• Երևակայության քերականություն
• Կերպարվեստ-ձեռարվեստ, տեխնոլոգիա
• Երեխայի զարգացման կենտրոն
• Երգն ու պարը նախակրթարանում.
• Ծեսի իրականացումը երեխայի զարգացմանկ ազմակերպման միջոց
• Երաժշտական, ասերգային, ազգային, մարզական և այլ խաղեր:
Վերապատրաստումների, դրանց հաշվետու ամփոփումների մասին տեղեկություններ են տրվել Ծրագրի կայքի, ԶԼՄ-ների միջոցով` Հ-1, Հ-2, «Կենտրոն» հեռուստաընկերություններ, «Առավոտ» «Կրթություն» «Կանչ» թերթեր: Մարզերի կրթության բաժինների հետ համագործակցությունն ավելի գործնական և արդյունավետ է դարձել: Վերապատրաստումներին մասնակցել են Ծրագրին դիմած 40-ից ավելի գործազուրկ մանկավարժներ, ծնողներ, ուսանողներ, այլ մասնագետներ (կամավորներ): Վերապատրաստումներից հետո գործազուրկների մի խումբ, մասնակցելով կրթահամալիրում իրականացվող մրցույթներին, սահմանված կարգով աշխատանքի է ընդունվել կրթահամալիրի դպրոց-պարտեզներում, մի խումբ էլ Ծրագրի աջակցությամբ աշխատանքի է տեղավորվել այլ հաստատություններում:
Ստեղծվել են վերապատրաստումները լուսաբանող ֆոտոֆիլմեր և տեսաֆիլմեր:
Տարբեր մանկապարտեզների մասնագետներ մասնակցել են նաև կրթահամալիրի դաստիարկների համար ամեն շաբաթ օր կազմակերպվող մասնագիտական զարգացման սեմինար-պարապմունքներին:
Վերապատրաստումներից բացի Ծրագիրը կազմակերպել է նախադպրոցական կրթության տարբեր մասնագետների մասնագիտական զարգացման ընթացիկ աշխատանքներ.
Նախադպրոցական հաստատություններն ապահովել է անհրաժեշտ ծրագրերով, ուսումնական ժողովածուներով, ձայնագրություններով և տեսագրություններքով, մեթոդական և գործնական աջակցություն է ցուցաբերել
Ապահովվել է կապը նախադպրոցական տարբեր հաստատությունների միջև
Համատեղ նախագծեր են իրականացվելմի շարք հաստատություններում` ծեսեր, ներկայացումներ, տոնակատարություններ
Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի մարզերի, Երևանի մի քանի նախակրթարանների սաների հետ իրականացվել են Զատկի, Համբարձման և Վարդավառի ծեսերը:
Մանկապարտեզների մի խումբ մասնագետներ ներկայացրել են հետազոտական աշխատանքներ, իրենց մանկապարտեզներում ծրագրի իրականացումը լուսաբանող նյութեր:

Ծրագրի իրականացման ընթացքում կրթահամալիրը զարգացրել է գործընկերությունը հայաստանյան և միջազգային կազմակերպությունների հետ, ձեռք է բերել նոր գործընկերներ: 2010 թ. համաձայնագրեր են կնքվել «Մայքրոսոֆթ» ԱՐԷՅ, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ, «Յունիքոմփ», Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, «Ֆիրմա Ալֆա»-ի հետ: Կրթահամալիրը համագործակցել է «Հայ ենք մենք» հեռուստանախագծի, Բրիտանական խորհրդի, Նորվեգական ԷՌՕԴԾ ծրագրի, Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի, «Տիգրան Հայրապետյան» մշակութային ֆոնդի, «Ալեքսանյանների ընտանիք», «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամների հետ, կրթության որակով և զարգացմամբ հետաքրքրվող այլ կազմակերպությունների և անհատների հետ:

Ոչ բյուջետային ներդրումներ հեղինակային մանկավարժության զարգացման համար – 193,117 մլն դրամ, այդ թվում`
• Պայմանագրային վճարներ լրացուցիչ հանրակրթական կրթական ծառայությունների – 114,3406 մլն դրամ (2009-ին` 80,2420)
• Պայմանագրային վճարներ լրացուցիչ նախադպրոցական ծառայությունների համար – 32,0484 մլն դրամ (2009-ին` 13,9700)
• Այլ ծրագրերի ներդրումներ – 11,74 մլն դրամ (2009-ին` 4,803)
• Նպատակային այլ ներդրումներ – 34,988 մլն դրամ և 29,412 մլն դրամի գույք (2009-ին` 2,587)
Ծրագրի դրամական ծախսերի հաշվետվությունը ներկայացվում է առանձին:

2010թ. ծրագրի իրականացման ցուցանիշներ
1. Ծրագրի փորձարկման և վերապատրաստման նախակրթարանային 2-5 տարեկանների խմբերի պահպանում կրթահամալիրի կրտսեր դպրոցների կազմում ծրագրի միջոցներով - 8 խումբ, 170 սան, և 5-6 տարեկանների պատեզից դպրոց անցման գիտափորձի խմբերի պահպանում ուսուցողական ծրագրերի պետական ֆինանսավորմամբ - 3 խումբ, 68 սովորող
2. Հանրապետության նախադպրոցական հաստատությունների մանկավարժական և այլ աշխատողների վերապատրաստում - 11 խումբ, 244 մարդ
3. Հանրակրթական դպրոցների ղեկավարների, ուսուցիչների ՏՀՏ հմտությունների զարգացում «Էլեկտրոնային գրատախտակը և համացանցը հանրակրթական դասարանում» ծրագրով` 100, «[email protected] համակարգը հանրակրթական դպրոցում» ծրագրով` 42 մարդ
4. Թարգմանված և հրապարակված
Ֆրենե «Մանկավարժական ինվարիանտներ» (շարունակություն)
Մոնտեսորիի «Մանկան տուն» (շարունակություն)
Հեգելի «Գիմնազիայի տնօրենի ճառերը» (շարունակություն)
Դ. Սոկոլով «Հեքիաթներ և հեքիաթաթերապիա» (շարունակություն)
Վ. Լևի «Ինչպես դաստիարակել ծնողներին»(շարունակություն)
Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս «Ինքս ինձ հետ մենակ»
Պաոլո Ֆրերե «Ճնշվածների մանկավարժություն»
Պաոլո Կոելիո «Գետի նման», «Լույսի զինվոր»
Ա. Խինչին «Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին» (շարունակություն)
պատմվածքներ, այլ հեքիաթներ (ավելի քան 10)
մեթոդական մշակումներ և այլ երկրների մանկավարժական փորձը ներկայացնող հոդվածներ (ավելի քան 10)
5. Կրթահամալիրի աշխատողների հրապարակած մեթոդական մշակումներ և ուսումնական նյութեր - ավելի քան 100
6. Հանրապետական ԶԼՄ-ներում կրթահամալիրի մասին հրապարակումներ և կրթահամալիրի աշխատողների հոդվածներ, հարցազրույցներ – ավելի քան 50
7. 2010թ. ստեղծված մեդիանյութերը - ավելի քան 2000 նյութ
8. Հրապարակված CD, DVD-ներ – ավելի քան 20 անուն
9. Կայքի մոտ 8000 էջ
10. «Դպիր» էլեկտրոնային ամսագրի 10 համար, ավելի քան 180 էլեկտրոնային էջ
11. Հրապարակված գրքեր և ուղեցույցներ – 6 անուն
12. Ուսումնական-հայրենագիտական բազմօրյա արշավներ – 25
13. Ուսումնական ճամփորդություններ – ավելի քան 200
14. 2010թ. ձեռքբերված էլեկտրոնային գրատախտակներ և կից սարքեր – 20
15. էլեկտրոնային գրիչներ – 2 հավաքածու
16. Ոչ բյուջետային ներդրումներ հեղինակային մանկավարժության զարգացման համար – 193,117 մլն դրամ, այդ թվում`
17. Հանրապետական հավաքներին և ստուգատեսներին մասնակցած մեծահասակներ – 4 հավաք, 600 մարդ
18. Հանրապետական ստուգատեսներին մասնակցած սովորողներ – 3 ստուգատես, 4000 սովորող

Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան

Մանկավարժության կենտրոնի ղեկավար ` Ս. Մարկոսյան