• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Լոր գյուղի դպրոցի սովորողների և ուսուցիչների խմբի ընդունելությունը կազմակերպելու մասին

ՀՀ Սյունիքի մարզի Լոր գյուղի սովորողների ու դասավանդողների խումբը  նոյեմբերի 13-15-ին մասնակցելու է կրթահամալիրի տոնին։ Կրթահամալիրում  խմբի ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել  Մարգարիտ Հարությունյանին և ընկերներին, օգնական` Նունե Մովսիսյան և ընկերներ.
  2. Մարգարիտ Հարությունյանի ներկայացմամբ ընդունել ի կատարում ընդունելության ծրագիրը (հավելված).
  3. խմբի գիշերակացը կազմակերպել կրթական փոխանակումների Հիմնական դպրոցի կացարանում, պատասխանատու` Գոհար Բալջյան.
  4. սնունդը կազմակերպել Հիմնական դպրոցի խոհանոցում, նոյեմբերի 14-ի ճաշը՝ Նոր դպրոցում: Նախաճաշը, ընթրիքը կազմակերպել յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով, ճաշը` 500-ական դրամի չափով։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան