• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երջանկություն

Մարդիկ ամբողջ կյանքի ընթացքում փորձում են գտնել իրենց երջանկությունը: Բայց ինչպե՞ս կարելի է գտնել երջանկությունը: Մի՞թե այն թաքնված է կամ չի երևում: Եթե մենք ընկնենք նրան փնտրելու ետևից, ապա երբեք էլ չենք գտնի: Քանի որ այն միշտ էլ մեզ հետ է: Ուղղակի պետք է բաց թողնել նրան մեր հոգու ճաղերի միջից: Ուրիշի երջանկությանը նախանձելու փոխարեն կարելի է բաց թողնել հենց մերը: Ամենքի երջանկությունն էլ տարբեր է: Մեկն, օրինակ, երջանիկ է, որ հացի փող ունի, իսկ մյուսը՝ ավտոմեքենա:

Իսկ ես՞: Ես էլ բոլորի նման փնտրում էի իմ երջանկությունը, մինչև հասկացա, որ այն հենց իմ մեջ է և ես եմ որոշում, երբ պետք է երջանիկ լինել: Այդ օրվանից  ես բաց եմ արել իմ հոգու ճաղերը և երջանիկ եմ: Երջանիկ լինելու համար պարտադիր չէ լինել թագուհի կամ նախագահ, բավական է միայն ասել՝ բարի առավոտ, մամ...

Աղբյուր՝  Մարգարիտա Մանվելյանի բլոգ, («Բլոգավարությունը՝ ինքնակրթության միջոց» նախագիծ)