• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արդեն Ստեփանակերտում ենք

Կրթահամալիրի Էկոհայրենագետների և վրացախոսների խումբը առավոտյան շարժվեց դեպի Արցախ աշխարհ:
Կանգառներով, քայլելով, ծանոթանալով, ուսումնասիրելով, սովորելով հասանք Ստեփանակերտ: Մայրաքաղաքի թիվ 7-րդ դպրոցը անհամբեր մեզ էր սպասում: Ամենահուզիչ պահն այն է, երբ սովորողները ծանոթանում են իրենց հյուընկալող ընտանիքների հետ:  Բոլորը տեղավորվել են շատ լավ ընտանիքներում և ունեն յուրօրինակ հնարավորություն ծանոթանալու արցախցու կենցաղին:  
Վաղը մեզ սպասվում է շատ հագեցած օր: Սպասեք մեր պատումներին: