• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գնահատումը ավագ դպրոցում. օտար լեզու (անգլերեն)

Ավագ դպրոցում օտար լեզու դասավանդողների Հոկտեմբերի 21-ի սեմինարի ընթացքում քննարկելու ենք սովորողների ընթացիկ և նախագծային գնահատման ձևերը:

«Դպիր»-ի կլոր սեղանի քննարկմանն է դրված նաև կրթահամալիրի ավագ դպրոցներում անգլերենի 2014-2015 ուստարվա առարկայական ծրագիրը, որը ունի նաև գնահատմանը վերաբերող կետ.

 Գնահատման կարգը

Գնահատումը հիմնվում է սովորողի կատարած նախագծային աշխատանքի վրա` հաշվի առնելովհ ետևյալ բաղադրիչները և դրանց հատկացվող միավորները.

Ա. Թեմատիկ բառապաշարի ճիշտ գործածումըառավելագույնը 2 միավոր

Բ. Լեզվական կառուցվածքների ճիշտ գործածումըառավելագույնը  2 միավոր

Գ. Վերջնական արդյունքի (հոդված, Power point ծրագրով ներկայացում, տեքստով տեսանյութ) բովանդակության և նախագծի նպատակի համապատասխանությունըառավելագույնը 3 միավոր

Ստացած առավելագույն 7 միավորին սովորողը հնարավորություն ունի ավելացնելու ևս 3 միավոր՝

  • ինքնուրույն կատարած թարգմանություններով և հետազոտական աշխատանքներով– 1 միավոր,
  • ուսումնական ճամփորդություններով– 1 միավոր,
  • ստուգատեսներին և օլիմպիադաներին մասնակցելով-1միավոր,

Անգլերենի առարկայական նախագծերին ներկայացվող պահանջները

2014-2015 ուստարում10-11-րդ դասարաններում անգլերենի առարկայական նախագծերն արվում են առարկայական ծրագրի մեջ նշված ուսումնական թեմաներին համապատասխան:

Յուրաքանչյուր սովորող նախագիծը կատարում է լեզվական կարողությունների իր սահմաններում: Նախագիծը կատարված է համարվում, եթե սովորողը իր բլոգի «Անգլերեն» բաժնում արդեն ունի հետևյալ հրապարակումը.

1.Նախագծի անունը

2.Տվյալ թեմայով համացանցից ընտրված մի որևէ նյութ և սովորողի կարծիքը այդ նյութի վերաբերյալ (նյութն ընտրվում է միքանի նմանատիպ նյութեր կարդալուց, դրանք թարգմանելուց հետո, իսկ կարծիքը պետք է լինի ինքնուրույն գրված):

3.Սովորողի ինքնուրույն գրած տեքստը տվյալ թեմայի վերաբերյալ(հավանական գրագողությունը ստուգվում է հատուկ ծրագրի միջոցով http://www.grammarly.com/?q=plagiarism&utm_source=google&utm_medium=cpc&utm_campaign=Search%20$.10%20-%20$.20%20CPC%20-%20Good%20&%20Fair&utm_):

 4.Թեմատիկ բառապաշար– thematic vocabulary (բառապաշարում տրվում են թեմային վերաբերող որքան հնարավոր է շատ անգլերեն բառեր և բառակապակցություններ իրենց հայերեն թարգմանություններով):

Սեմինարի ընթացքում քննարկելու ենք ծրագրում նշված այս կետերը: Դասավանդողները կարող են նոր առաջարկություններ և լրացումներ անել: