• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սովորողների աշնանային ուսումնական ճամբար

2014թ. հոկտեմբերի 20-24-ը, 09:00 - 17:00, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 6-15 տարեկան սովորողների համար գործում է աշնանային ուսումնական ճամբարը: Ճամբարային գործունեությունը՝  շախմատ, կերպարվեստ, պար, ուրախ օտար լեզու, բանավոր մաթեմատիկա, խեցեգործություն, թվային միջոցների ուսուցում, ստուգատեսներ, հայրենագիտական ճամփորդություններ։ Թափանցիկ, ինքնասպասարկվող, ներառող միջավայր, մատչելի երկանգամյա սնունդ: 

Կարող եք ձեռք բերել ուղեգիր (5օրը՝ 6000 դրամ, մեկ օրը՝ 1500 դրամ).

Միջին դպրոցում՝ mijin.mskh.am, Ա. Բաբաջանյան 25, 73 23 30, 094 34 04 54
Գեղարվեստի դպրոցում, artschool.mskh.am, Րաֆֆու 69/1, 73 52 10, 093 30 93 89
Հիմնական դպրոցում, himnakan.mskh.am, Իսակովի 52/6, 73 61 00, 093 13 38 07
Նոր դպրոցում, nor.mskh.am, Ա. Բաբաջանյան 47/1, 74 43 80, 094 93 04 43
Դպրոց-պարտեզում, b4.mskh.am, Ա. Բաբաջանյան 38/1, 74 21 72, 077 09 28 48