• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԺՈՂՈՎ

Բոլորի ներկայությունը, բացի շենքերի հերթապահներից (պարետներ կամ տնտեսուհիներ), պարտադիր է: Գրասենյակների ղեկավարները օրվա ընթացքում անհատապես զգուշացնում են մասնաճյուղի յուրաքանչյուր աշխատողի, ժողովից առաջ հաշվառում են և ժողովից հետո (նույն օրը); կրթահամալիրի տնօրենի գրասենյակ են հանձնում բացակաների ցուցակը:

Օրակարգում՝

  1. 2011-2012 ուստարվա ընդունելության հայտարարության ներկայացում
  2. 2011-2012 ուստարվա1-ին դասարանների դասվարների և նախապատրաստական ուսուցման դասարանների ղեկավարների ներկայացում
  3. Ուսումնական գործունեության 2011թ. վարձատրության ցուցանիշների ներկայացում
  4. Արհմիութենական կազմակերպության և աշխատողների ժողովի խորհրդի 2010թ.  սեպտեմբերից 2011թ. մարտ ամիսների հաշվետվության ներկայացում
  5. Այլ հարցեր

            Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան

                        Արհմիութենական կազմակերպության նախագահ`  Հ. Նալբանդյան