• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նոր ծանոթություններ

Երեկ  կրթահամալիր էր այցելել գերմանացի Սիլվիա Մեբուսը, ով դասավանդում է Երևանի թիվ 6 դպրոցում:

Տիկին Մեբուսը մի խումբ աշակերտների, ովքեր հրաշալի տիրապետում են գերմաներենին, նախապատրաստում է «Լեզվի դիպլոմի» քննությանը: Ուստի նրան հատկապես հետաքրքիր էր գերմաներենի իմացության մակարդակը մեր դպրոցում: Մենք նրան ցույց տվեցինք մեր կատարած աշխատանքները, շրջեցինք դպրոցում, քննարկեցինք  գերմաներենի դասավանդման հետ կապված բազմաբնույթ հարցեր, եղան բազմաթիվ առաջարկներ` կապված կրթական ծրագրերի փոխանակման ու հետագա համագործակցության հետ: Վերջում տիկին Մեբուսը մեզ հրավիրեց իր դասին, ինչն էլ այսօր սիրով կատարեցինք: Անչափ հետաքրքիր էր ներկա գտնվել մի լսարանում, որտեղ գերմանացի ուսուցիչը հայերեն ոչ մի բառ չգիտեր, և աշակերտները «ստիպված»խոսում էին գերմաներեն: