• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նորվեգացի հյուրը Դպրոց-պարտեզում

Այսօր  Դպրոց-պարտեզը հյուրընկալեց ազգությամբ նորվեգացի Երեխաների իրավունքների պաշտպանի տեղակալ Կնուտ Հանսին: Նրանք տիար Բլեյանի հետ շրջեցին դպրոցում: Կնուտ Հանսը կարծես շատ էր հավանել մեր դպրոցը: Նա անընդհատ ժպտում էր և մեծ հաճույքով ուսումնասիրում մեր դպրոցի ամեն ծակուծուկը: Պարոն Հանսը նաև լուսանկարում էր մեզ ու մեր դպրոցը: Իսկ վերջում էլ մեր լրագրող Սոնան  անգլերեն լեզվով հարցազրույց վերցրեց  պարոն Հանսից:

 Կարծում եմ` պարոն Հանսը շա՜տ վառ տպավորություններով հեռացավ մեր դպրոցից: