• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թափուր պաշտոն կրթահամալիրում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն աշխատանքի է հրավիրում տիեզերագիտական ակումբի ղեկավար մասնագետի։ 

Ներկայացվող պահանջները.

  • բարձրագույն կրթություն.
  • ֆիզիկոս-աստղագետի հետազոտական-փորձարարական աշխատանքի փորձ.
  • ինժեներատեխնիկական-բնագիտական ստեղծագործության հմտություններ.
  • ուսումնական մեդիահմտություններ։

Ակումբի ղեկավարը.

  • ծրագրում և վարում է կրթահամալիրի պատանեկան բաց տիեզերագիտական ակումբի պարապմունքները.
  • 1-3-րդ, 4-9-րդ, 10-12-րդ  դասարանցիների համար կազմակերպում է տիեզերագիտական դիտումներ աստղադիտաով և աստղադիտարանում.  
  • մշակում է ղեկավարում է ակումբի, 4-9-րդ դասարանի սովորողների տիեզերագիտական, բնագիտական-տեխնիկական ստեղծագործության ուսումնական նախագծեր.
  • անհատապես և սովորողների խմբի հետ մասնակցում է կրթահամալիրի (դպրոցների, բնագիտա-տեխնիկական ուսումնական կենտրոնի) ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսներին, տոներին.
  • աջակցում է կրթահամալիրում տիեզերագիտական, բնագիտական-տեխնիկական լրացուցիչ կրթական ծրագրերի ստեղծմանը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.mskh.am, զանգեք74-72-46: Հայտը ներկայացրեք http://mskh.am/am/node/add/hayt  էլեկտրոնային էջում: Կրթահամալիրում կարող եք աշխատել համատեղությամբ։ 

Մեկ շաբաթվա ընթացքում Դուք կհրավիրվեք կրթահամալիր կամ կստանաք մերժում։