• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Լեզուների եվրոպական օրը մանկավարժական համալսարանում

Սեպտեմբերի 26-ին կրթահամալիրի մի խումբ սովորողներ և դասավանդողներ հրավիրված էին մասնակցելու Լեզուների եվրոպական օրվան նվիրված միջոցառմանը, որը տեղի ունեցավ Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում: Կրթահամալիրը մասնակցության հրավեր էր ստացել մեր վաղեմի գործընկերներ, Օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Մելանյա Աստվածատրյանի և Գայանե Թերզյանի կողմից: Սովորողները կրթահամալիրում ուսուցանվող բոլոր օտար լեզուներով ներկայացրեցին կայքը, դպրոցի օտարալեզու ակումբները, ինչպես նաև պատմեցին դպրոցական անցուդարձի և կարևոր իրադարձությունների մասին: Արհեստների ավագ դպրոցը ներկայացրեց իր երկլեզու պատկերազարդ մասնագիտական բառարանը, որը նույնպես հավանության արժանացավ: Համալսարանի բեմից ելույթ ունեցան նաև Նոր դպրոցի փոքրիկ սաները: Կրթահամալիրի ելույթը այնքան տպավորիչ էր, որ մենք արժանացանք հանդիսատեսի "բրավո"-ներին: Հանդիպման ավարտին համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը հանդես եկավ համագործացության առաջարկով: