• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հրավեր. Գեղարվեստի ավագ դպրոցի և նկարիչ Գագիկ Բաբայանի համատեղ նախագծի արդյունքները

Աշնանային 9-րդ հավաքի ծրագրում Գեղարվեստի ավագ դպրոցը Գյոթեի ինստիտուտի հետ համատեղ իրականացրեց նախագիծ: Այցելությունը «Դալան» ցուցասրահ` Գերմանիայից ժամանած նկարիչ Գագիկ Բաբայանի ցուցահանդեսին, համարվում էր այդ նախագծի սկիզբը, նախապատրաստումը: Այնուհետև 3 օր  շարունակ անցկացվեցին վարպետության դասեր  ու աշխատանքներ գծանկարի արվեստանոցում: Աշխատանքներն ավարտված են:

Սեպտեմբերի 26-ին, ժամը13:00-ին Գեղարվեստի դպրոցի ցուցասրահում կբացվի այդ աշխատանքների ցուցահանդեսը: Սիրով սպասում ենք: