• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պարգևատրման մասին

2014թ. ամառային ուսումնական նախագծերի արդյունքներով պարգևատրել կրթահամալիրի աշխատողներին.

  • Տաթև Աբրահամյանին՝ ուսումնա-հայրենագիտական ճամփորդությունները, ճամբարները, վերելքները ուսումնական աշխատանք դարձնելու, որպես հայրենագետ ուսուցիչ և ճամբարների հաջողակ ղեկավար մեկնարկելու համար.
  • Արտակ Զարգարյանին՝ Իզմիրի տիեզերագիտական ճամբարին կրթահամալիրի սովորողների  մասնակցությունն ամենամյա դարձնելու համար.
  • Շամիրամ Պողոսյանին՝ Իզմիրի տիեզերագիտական ճամբարին մասնակցությունը ամբողջական ու  երկարատև ուսումնական նախագիծ դարձնելու համար.
  • Աիդա Պետրոսյանին՝ «Պարտեզ» ամսագրում ամառային զրույցների համար.
  • նախակրթականի դաստիարակ Գոհար Սմբատյանին և դաստիարակի օգնական Բուրաստան Օսիպովային՝ «Ամառային պարտեզ» նախագծի կայացման համար.
  • Կարինե Բաբուջյանին՝ «Ամառային երևանյան ճամբար» նախագծի հաջող, շարունակություն ապահովող մեկնարկի համար.
  • Գայանե Առաքելյանին՝ գեղարվեստի դպրոցի նոր միջավայրի ձևավորման  աշխատանքները ուսումնական դարձնելու, սովորողների ակտիվ, անընդհատ ներգրավման համար.
  • Կարինե Մացակյանին՝ կրթական օբյեկտների բարելավման, այդ թվում՝ «Սեբաստիա» մարզադաշտի ձևավորման, նախագծման աշխատանքի համար.
  • Գևորգ Հակոբյանին՝ Արագածի նվաճումը պատանիների մկրտության ամենամյա-շարունակական ծես դարձնելու համար.
  • Վահրամ Մարտիրոսյանին, Անդրանիկ Մանուչարյանին, Ռուբեն Բաղդասարյանին, Նաիրա Հարությունյանին, Ալինա Թումասյանին, Նարինե Եղյանին և Ռոզա Գսպոյանին՝ «Սեբաստիա» մարզադաշտի կառուցման գործում անձնական ջանքերի համար:

Կրթահամալիրի 2014թ. պարգևատրման ֆոնդից յուրաքանչյուրին վճարել 60.000-ական դրամ:

 

Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան