• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ստեղծողի մոբիլ դպրոց. աշնանային հավաք

ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հեղինակային կրթական ծրագրերի աշնանային ամենամյա ստեղծագործական 9-րդ հավաք

2014թսեպտեմբերի 22-26

25 տարի մոբիլ և ստեղծական

Քաղաք Երևան

Կազմակերպիչ` Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Աջակից` ՀՀ ԿԳՆ

Մասնակիցները՝  հանրակրթական դպրոցների մանկավարժական աշխատողներ, սովորողներ, ծնողներ, կրթական կազմակերպություններ, անհատներ 

Նպատակը՝ 2014-2015 ուսումնական տարում կրթահամալիրում իրականացվող ուսումնական բաց նախագծերի ներկայացումայդ թվում`ուսումնական ճամբարների, ակումբների, լրացուցիչ կրթության:

  • Ակումբային նախագծեր
  • Կենսամշակութային արշավ
  • Ուսումնական պլեներ
  • Կարմրաքարի ստեղծագործական հավաք
  • Հունվարյան դպրոց-ճամբար
  • Հունվարյան, հունիսյան դպրոց-ճամբար
  • «Նոր ուսուցողական միջավայր» ցուցադրություն
  • «25 տարի մոբիլ ու ստեղծական». Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնի նախագիծ
  • «Հանրակրթական Դիջիթեք 2015»
  • Ձմեռային մարզական ստուգատես 2015
  • Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության ստուգատես 2015
  • Ձոն 2015
  • «Հանրակրթական էկոտուր 2015»
  • Հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա մայիսյան 10-րդ հավաք-ճամբար
  • Թարգմանական ստուգատես
  • Թատերական փառատոն
  • Երաժշտական փառատոն
  • Կինո-ֆոտո փառատոն
  • Արտ-միջավայր
  • «Ուսումնական ամառ» այլ նախագծերի ստուգատես
  • Հանրակրթական էկոտուրի ճամբար
  • Իզմիրի տիեզերագիտական ճամբար 2015
  • Արշավախմբային ամառային դաշտային բացօթյա մոբիլ դպրոց (դաշտային ճամբար) ՀՀ ՊՆ աջակցությամբ 
  • «Հայաստանյան ասպետ» ամենամյա ռազմա-մարզական ճամբար 2015
  • Արցախի «Ասպետ» ռազմա-մարզական ճամբար 2015
  • Սովորողների նախասիրությունների զարգացման, լրացուցիչ կրթության այլ նախագծեր

Նյութերը հրապարակվում են դասավանդողների և սովորողների բլոգներում, mskh.am-ում, քառալեզու «Դպիրում», «Լուսաստղում», «Պարտեզում»:

Հավաքի կազմակերպիչները կրթահամալիրի դպրոցը, քոլեջը, լաբորատորիան, ակումբը, դասարանը ու առանձին խմբերն են։ Նրանցից յուրաքանչյուրն անում է հավաքի` իր ծրագիրը։

Կրթահամալիրի դասավանդողի համար ներկայացվող նախագծերից մեկի մշակմանը-իրականացմանը մասնակցելը, մեթոդական մեկ հոդված ներկայացնելը պարտադիր է։

Հավաքի աշխատակարգ

Մինչև սեպտեմբերի 19-ը`   ներկայացվող ուսումնական նախագծերի մշակումների, մեթոդական հոդվածների հրապարակում-քննարկում: 

Սեպտեմբերի 22-26

9.00 - 12.15       բաց պարապմունքներ կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում

 Ուսումնական նախագծերի մշակում-քննարկում-իրականացում

12.15 - 12.30     ընդհանուր պարապմունք կրթահամալիրի դպրոցներում

Կոմիտասյան օրեր
Հավաքի լուսաբանում
Ուսումնական նախագծերի ներկայացում

12.30 - 12.50     ընդմիջում դպրոցներում. ավանդական ուտեստների հյուրասիրություն

13.00 - 14.00     Ուսումնական միջավայրի բարեկարգման նորամուտներ

15.15 – 16.00     Մեդիահամերգ, ֆլեշմոբ, ցուցադրություն Մարմարյա սրահում

Սեպտեմբերի 27-28     Մոբիլ համերգ-կլոր սեղաններ. Կոմիտասյան օրերի, աշնանային հավաքի ամփոփում հանրապետության հանրակրթական-մշակութային հաստատություններում

Հավաքի մասնակիցները սեպտեմբերի 22-26-ին կարող են հյուրընկալվել կրթահամալիրի հյուրատանը: Մասնակցության մասին խնդրում ենք տեղեկացնել նախօրոք: 

Հասցե` ՀԱԶԲ-1 թաղամաս, Րաֆֆի57, Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց

(374 10) 74 72 46, (374 94) 20 84 40