• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրում աշխատելու դիմած մասնագետների վերապատրաստում

Երեկոյան մեդիակենտրոնում կրկին ակտիվ աշխատանքային մթնոլորտ էր՝ կրթահամալիրում աշխատելու դիմած մասնագետների երրորդ խմբի վերապատրաաստումներն էին: Քառօրյա վերապատրաստումների ծրագրում ընգրկված են հետևյալ հարցերը.
  • ուսուցման կազմակերպումն անհատական նեթբուք-նոութբուքով
  • անհատական-հեռավար ուսուցում
  • բլոգային ուսուցում, նախագծային ուսուցում
  • MS Office, Smart Notebook ծրագրերի ծանոթացում:

Աշխատանքային առաջին օրը ներկայացվեց ժամանակակից ուսուցման ձևերից մեկը՝ բլոգային ուսուցումը: Եվ բլոգոլորտի մեծ ընտանիքին միանալու համար մասնակիցները սովորեցին՝ ինչպես կարելի է ստեղծել բլոգ wordpress պլատֆորմի վրա: Այսպիսով, բլոգոսֆերայում մենք ունենք նոր գործընկերներ և վերապատրաստման մյուս օրերի արդյունքներին  կարող եք ծանոթանալ նրանց նորաստեղծ բլոգներում:

  1. Քրիստինե Հովհաննիսյան (հայոց լեզու, գրականություն)
  2. Սոնա Վարդանյան (պատմություն)
  3. Նարե Հովհաննիսյան (գերմաներեն)
  4. Մայրանուշ Համբարձումյան (դասվար-դաստիարակ)
  5. Տաթև Շարանյան (սոցիալական մանկավարժ, դասվար-դաստիարակ)
  6. Անի Ապրեսյան (հայոց լեզու, գրականություն)
  7. Տաթև Բաբալարյան (պատմություն)
  8. Աննա Մուրադյան (անգլերեն, գերմաներեն)

Սեմինարավար՝ Հերմինե Անտոնյան