EducationUSA մրցունակ աշակերտների ակումբը խմբային ինտենսիվ խորհրդատվական ծրագիր է, որն աջակցում է ավագ դպրոցի աշակերտներին, ովքեր ցանկանում են մրցունակ լինել՝ որպես ԱՄՆ-ի քոլեջների և համալսարանների դիմորդներ:
Աշխատակարգ
Կրթահամալիրի գնահատման ծառայության աշխատակարգը և ղեկավարին Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը:
Գնահատման ծառայության աշխատակից է կրթահամալիրի յուրաքանչյուր մանկավարժական աշխատող և գրասենյակի ղեկավար՝ որպես կատարող և անմիջաման մասնակից:
Աշխատանքների կազմակերպման պատասխանատուն է գնահատման ծառայության ղեկավարը, առանձին դեպքերում ուսուցողական ծրագրերի կազմակերպիչները, գրասենյակները:
Գնահատման գործիքները մշակում է գնահատման ծառայության ղեկավարը, համապատասխան մասնագետը:
Գնահատման ծառայությունը ուսումնասիրություններ, գնահատումներ, չափումներ իրականաացնում է ըստ համանպատասպան ժամանակացույցի, որը կազմվում է տնօրինության պատվերով:
Ժամանակացույցը ուսումնական տարվա, կիսամյակի ընթացքում կարող է լրամշակվել:
Գնահատման ծառայությունը կազմակերպում է կրթական ծրագրի գնահատումը:
Գնահատման աշխատանքները տարվում են հետևյալ ուղղություններով.
Գնահատման ծառայության չափումները մատչելի և հասանելի են բոլորին, բացառությամբ մի քանի ներկայացված տեղեկությունների` աճի բնութագիր, սովորողի կրթական հատուկ կարիք, ԱՈւՊ, որոնք ոչ բոլորին են հասանելի: