• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Հնեվանք» ուսումնա-մարզական ճամբար

«Հնեվանքի» ուսումնա-մարզական ճամբարը սկսում է իր աշխատանքը

Օգոստոսի մեկից «Հնեվանք» ճամբարը ընդունում է առաջին հերթափոխը: Ինքնառաջադրմամբ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը առաջին հերթափոխում ճամբարի ղեկավար է նշանակել ինձ՝ ավագ դպրոց վարժարանի ղեկավար Գևորգ Հակոբյանիս: Մեր աշխատանքը հետաքրքիր է, քանի որ մենք ենք փորձարկելու ավտոբուսային և արշավային երթուղիները, որոնցով անցնելու են մյուս հերթափոխների մասնակիցները, հիմք դնելու տեղում էկոլոգիական աշխատանքներին: Ճամբարը բաց է, կրթահամալիրի 5-12-րդ դասարանի սովորողներից և աշխատողներից բացի կարող են մասնակցել շրջանավարտներ, ծնողներ, այլ դպրոցների սովորողներ: Եթե չեք հասցրել ցուցակագրվել, գրեք [email protected] կամ [email protected] հասցեներով, կամ զանգահարեք  077615140 (Գևորգ Հակոբյան) հեռախոսահամարով: Մասնակիցների տեղափոխումը իրականացվելու է ՀՀ Պաշտպանության նախարարության ավտոբուսներով: Ավտոբուսները լիելու են ճամաբարում: Նախատեսվում է ավտոբուսային ճամփորդություն մինչև Օձուն, Սանահին: ճամբարի աշխատանքներին մասնակցելու են նաև Վարդաբլուր և Կուրթան գյուղերի սովորողները: Մեկնում ենք օգոստոսի 1-ին ժամը 8:30 Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից` Սևան-Դիլիջան-Վանաձոր- Ստեփանավան-Կուրթան-Հնեվանք երթուղով: Վերդառնում ենք օգոստոսի 6-ին՝Կուրթան-Ստեփանավան-Սպիտակ-Ապարան-Երևան երթուղով:

Գևորգ Հակոբյան