• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Որպես շարունակության սկիզբ

Անցնող երեք տարիներին Իզմիրի տիեզերագիտական միջազգային ճամբարին մեր մասնակցությունը միշտ էլ եղել է փորձություն, որից մենք դուրս ենք եկել պատվոր ու հաղթանակով: Այդ մասին են վկայում մեր սովորող-մասնակիցների ստացած մեդալները, Վաղինակ Վարդանյանի անհատական համերգը՝ Էգեյան ծովի ազատ տնտեսական գոտու ներկայացուցիչների համար, ինչպես նաև հերթական մասնակցության կրթաթոշակը:

Ավելին, այս անգամ արդեն Ամերիկյան տիեզերագիտական, հռթիռային կենտրոնի կողմից ստացել ենք հրավեր՝ մասնակցելու կազմակերպության ամենամյա պաշտոնական ընթրիքին, որին որպես բանախոս հանդես կգան ԱՄՆ-ից ժամանած տիեզերագնացներ, կազմակերպության նախագահության անդամներ: 

Կրթահամալիրի պատվիրակությունը տաս պատվավոր օտարերկրյա հյուրերի ցուցակում է: 

Շնորհակալ ենք հրավերի և վստահության համար: