• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երեկ մեր սովորողների խումբը վերադարձավ Կողբի Գեղարվեստի դպրոցի ճամբարից

Երեկ Արայիկ Թարզյանի և Կարեն Խաչատրյանի ղեկավարած ճամբարականների խումբը վերադարձավ Կողբի Գեղարվեստի դպրոցի վրանային ճամբարից: Ճամբարականները ճամբարային օրերի ընթացքում  նկարեցին և լուսանկարեցին Կողբի սիրուն բնությունը,  համերգներ կազմակերպեցին մյուս ճամբարականների համար, արշավեցին Կողբի անտառաշատ վայրերում, մի խոսքով՝ պահեցին իրենց իսկական սեբաստացիների պես: Նրանց փոխարինելու գնացին մեր մյուս սովորող-ճամբարականները՝ Մարգարիտ Սարգսյանի ղեկավարությամբ: