• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պետերբուրգյան պատում

Պետերբուրգյան պատում

Գործ Պետրոսի, սիրում եմ քեզ,

Քո բարեկիրթ պատկերը խիստ,

Նևա գետի ընթացքը վես,

Ափի գրանիտը ուղղանիստ։

Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկին

Կիսում եմ այս խոսքերը հրաշալի  քաղաքի մասին: Ամպերի մեջ թաղված ջրանցքներով, ամրոցներով , պալատներով,այգիներով   հարուստ քաղաքի կտավը էլ ավելի  գեղեցիկ է սպիտակ գիշերների ներքո: Բախտս բերեց. հենց այդ շրջանում ես հայտնվեցի հեքիաթային քաղաքում: Հայտնվելով քաղաքում` եղանակը չփայլեց իր ջերմությամբ, սակայն դա չէր կարող լինել պատճառ, որպեսզի չվայելեի քաղաքի տեսարժան վայրերը:

Նախաբանի համար ասեմ, որ այստեղ հայտնվող ցանկացած մարդ, վստահաբար եմ ասում,  ընկնում է շփոթության մեջ` չիմանալով, թե որտեղից սկսել իր թափառումը:  Ինձ այդ հարցում օգնության հասավ տիար Բլեյանը` նամակներից մեկում գրելով որ, չմոռանամ այցելել Պյոտր I-ի «Ամառային այգի»:  Առաջին վայրը ուրայցելեցի  Ամառային այգին էր, հնարվոր չէ . այստեղ չհուզվել, մտովի չանցնել դարերի խորքը և չներդաշնակվել այս հրաշքին: Ես ինձ ներդաշնակ էի զգում այդ գողտրիկ այգում, անգամ շատ անցորդներ կարծում էին, թե ես բնորդուհի եմ 18-րդ դարի և ցանկություն էին հայտնում ինձ հետ լուսանկարվելու կարծելով `այգում շրջող Պյոտրի կերպարանքով դերասանական խմբից եմ: Այգու հետքրքիր էներգիան պատմում էր, այգու իրական տերերի պատմությունը, ինչպես են այս այգում ճեմել  թագավորական ընտանիքի անդամները` իրական դրախտ: Այո, ես սիրահարվեցի այս այգուն:

Բայց, ինձ համար մի բան պարզ էր` բացի Ամառային այգուց, պալատներից և Էրմիտաժից,  ես անպայաման պետք է լինեի իմ շատ սիրելի գրող  Ֆյոդոր Դոստոևսկու տուն- թանգարանում: Այն տանը, որտեղ նա գրել է իր հռչակավոր «Կարամազով եղբայրները»,  «Պուշկինյան ճառը» ,  հոդվածները «Գրողի օրագրի» համար: Այն տաը , որտեղ նա մահացել է: Իհարկե, երկու անգամ այցելեցի և հայտնվեցի փակ դռեների առաջ, երրորդ անգամ բախտը ինձ ժպտաց: Տունը անկյունային էր և նկուղային, Դոստոևսկին  միշտ ընտրում էր այդպիսի տներ, քանի որ դրանց վարձը մատչելի էր: Հենց մուտքից փոխանցվեց  Դոստոևսկու տիեզերական էներգետիկան և  շունչը, գուցե հնչում է սենտիմենտալ, բայց ես դա զգացի: Կարծես, թանգարան չլիներ, կենդանություն կար այդ պատերի ներսում, ջերմություն և  յուրահատուկ հոտ: Տեսա նրա աշխատասենյակը, որտեղ ոչ ոք մուտքի իրավունք չի ունեցել: Սեղանին դրված էր դրամապանակը, ծխախոտը, թեյի բաժակը և ժամացույցը, որի վրա ֆիքսված է նրա մահվան օրը և ժամը, երեխաների սենյակը: Տեսա ճաշասենյակը և կնոջ` Աննա Գրիգորևնայի սենյակը, որը ամբողջ կյանքը նվիրել է ամուսնուն, եղել է նրա սցենարիստը, մեքենագրողը և ֆինանսական պատասխանատուն:  Թանգարանում ես առաջնորդվում էի աուդիոգիդով, որը հրաշալի ձև է և կարելի է կիրառել նաև մեր թանգարաններում: Հրաշալի զգացողություններով և լի ներաշխարհով հեռացա այստեղից: Հաջորդ կանգառը Ձմեռային պալատն էր ` Էրմիտաժը : Կա հաշվարկ, ըստ որի, եթե թանգարանի հարյուրավոր ցուցասրահներում ներկայացված նմուշներին  տրամադրվի մեկ րոպե , ապա ամբողջը տեսնելու համար կպահանջվի յոթ տարի: Ես  նախապես ընտրել էի այն սրահները,  որոնք առավել էին ինձ հետաքրքրում: Տպավորիչ էր «Ձմեռային պալատը», որը կառուցվել էր Պետրոս I-ի դստեր`Ելիզավետա Պետրովնայի պահանջով: Ձմեռայի այգին ուշագրավ էր իր Մալախիտային, զինվորական և այլ ճոխ  սրահներով: Ճարտարապետը իտալացի`Ֆրանչեսկո Բարտոլոմեո Ռաստրելին է եղել:  Եղա Փոքր էրմիտաժում, Գրանիտե, Իտալական, Լեոնարդո Դա Վինչիյի սրահում որը անչափ հուզիչ էր,  Ռուբենսի, Իմպրեսիոնիստների, Վան Դեյկի  սրահներում:  Ռոդենի սրահում տեսա նրա «Հավերժ գարուն» և «Համբուրվողները» քանդակները, տեսա Միքելանջելոյի «Խոնարհված տղան»: Անբացատրելի, անասելի զգազողություն, հույզեր ամեն ինչ այնքան հեքիաթային էր: Արվեստի նմուշներ, որոնք միայն գրքային են եղել ինձ համար, ես դարձա ականտես:

Քաղաքի մերձակայքում են գտնվում թագավորական ընտանիքների ամենաշքեղ պալատներից երկուսը` Պետերգոֆը և Եկատերինա թագուհու պալատը: Պետերգոֆը Պետրոս I-ի նստավայրն է եղել, այն ունի դրախտային այգի և բազմապիսի շատրվաններ: Այգին զարդարված է քանդակներով: Հաճախ այն անվանում են Վերսալ: Պետրոս I –ի ծրագրով սա ճանապարհ էր դեպի Բալթիկ ծով:

Եկատերինայի պալատը գտնվում է Պուշկին քաղաքում: Այն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 28 ամիս եղել է շրջափակման մեջ և պալատներից ամենաշատը հենց սա է տուժել: Այն մինչ օրս գտնվում է վերականգման մեջ: Պալատը գեղեցիկ էր իր ճարտարապետական  ոճով, այգին` հիշեցնում էր նույն Պետերգոֆինը: Պալատում գտնվում էր հանրահայտ Սաթե սենյակը (Янтарная комната), որն ամբողջությամբ պատված է սաթով: Սենյակն անհետ կորել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, սակայն 2003 թ – ին  ամբողջությամբ Գերամանական ֆոնդի հովանավորությամբ վերականգնվել է:

Երազանք էր լինել «Մարինյան թատրոնում», ցավոք այդ շրջանում նրանք արձակուրդում էին: Մեր բարեկամուհուց. ով մասնագիտությամբ ռեժիսոր է, ներկայացման հրավեր ստացանք Փոքր ակադեմիական-դրամատիկ թատրոն, որը նաև կոչվում է «Եվրոպայի թատրոն», դիտելուՎ.Շեքսպիրի«Լիր արքա» ներկայացումը: Ասեմ, որ «Եվրոպայի թատրոն» անվամբ աշխարհում երրորդն է, որը բարձր թատերական կոչում է: Ներկայացման ռեժիսորն էր թատրոնի գեղարվեստական ղեկավար`Լև Դոդինը: Ներակայցման տևողությունը երեք ժամ տասնհինգ րոպե էր: Հրաշալի բեմդարություն, հրաշալի բեմական լուծումներ, հրաշալի դերասանական խումբ, հրաշալի մեկնաբանություն: Այդ երեք ժամն այնքան արագ անցավ, այնքան լիքը, որ անգամ չզգացի: Ափսոս այնքան քիչ էր ժամանակը, մեծ սիրով կդիտեի այդ թատրոնի բոլոր ներկայացումները, քանի որ այս ներկայացումը մի ամբողջ թատերական դպրոց էր ինձ համար:

Մի ուրիշ զգացողություն էր ներկա գտնվել կամուրջների բացմանը և օնլայն կիսվել այդ մասին Մերի Առաքելյանի հետ` այն կոչելով «Նվիրական  պահ»  ու միասին մի շարք երազանքներ պահել  (hուսանք`իրականություն կդառնան): Այսքանով դեռ Պետերբուրգը չի ավարտվում, Նևա գետի երկայնքով ձգվող նրբաճաշակ շենքերը նույնպես գեղեցիկ պատմական նմուշներ են: Կարելի է քայլել և անվերջ հիանալ այդ հրաշքով: Գեղագիտական հաճույք է նաև, երբ երթևեկում ես քաղաքային մետրոյով, որը աշխարհի ամենախորը ստորգետնյա կառույցներից է (ունի 50 կայարան): Այնանվանումեն «20-րդ դարի ստորգետնյա պալատների շարան»: Պետրոպավլովյան ամրոցի ստեղծմամբ հիմք դրվեց Սանտկ –Պետերբուրգ հեքիաթի ստեղծումը: Նորածին  «Հեքիաթ-քաղաքի»  հմայքը բազմապատկվեց նրա գետերի ու ջրանցքների վրա հարյուրավոր կամուրջների կառուցմամբ:

Իսկապես, դժվար է չտպավորվել Պետերբուրգով` նրա ստեղծման ու զարգացման հրաշալի պատմությամբ, հավերժական գեղեցկությամբ, նաև արվեստի մշակույթի նրա մնայուն ժառանգությամբ:  Նա Եվրոպայի ամենա գեղեցիկ քաղաքնեից մեկն է, ինչպես ասում են, «Հյուսիսային Վենետիկ»: Սիրահարվեցի այս քաղաքին, իսկապես, ինչպես ասում է տիար Բլեյանը, ես մնացել եմ  Ամառային այգում: