• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Հնեվանք» ճամբար

Օգոստոսի 1-ից 25-ը  ՀՀ ՊՆ աջակցությամբ իր գործունեությունն է սկսում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Կուրթանի ռազմամարզական, հայրենագիտական, բնապահպանական արշավախմբային «Հնեվանք» բաց ճամբարը (այսուհետ՝ ճամբար). բաց, որովհետև դրան մասնակցելու հնարավորություն կունենան ինչպես Լոռու մարզի, այնպես և Երևանի հանրակրթական դպրոցների սովորողներ և մանկավարժական աշխատողներ: 

Նախատեսվում է օգոստոսին կազմակերպել ճամբարի 4 հերթափոխ՝ 5-ական օր գիշերումով, յուրաքանչյուրը հերթափոխում՝ 40 հոգի, 7-12-րդ դասարանցիներ, տղաներ և աղջիկներ, մանկավարժական աշխատողներ, սպասարկող անձնակազմ: Ճամբարում, նրա շրջակա բնակավայրերում սովորողները կզբաղվեն ուսումնական՝ ռազմա-մարզական, բնապահպանական, հայրենագիտական, ազգագրական աշխատանքով, կայցելեն Ստեփանավանի զորամաս, բնության և պատմության հուշարձաններ, կյուրացնեն արտակարգ իրավիճակներում գործելու, անվտանգ կենսագործունեության հմտություններ, կիրականացնեն շրջակա միջավայրի մաքրման գործողություններ։

Հրապարակում ենք հերթափոխների ժամկետները, երթուղին և յուրաքանչյուրի ընթացքում իրականացվող ուսումնական ճամփորդությունների ցանկը։

Խնդրում ենք արագ ներկայացնել մասնակցության, ջոկատի ղեկավարման առաջարկությունները-հայտերը։ 

Կուրթանի «Հնեվանք» բաց ճամբար 2014

1. Հերթափոխները

Առաջին հերթափոխ՝ օգոստոսի 1-6. մեկնումը՝ օգոստոսի 1-ին, ժամը 8.30, վերադարձը՝ օգոստոսի 6-ին մինչև 18.00։

Երկրորդ հերթափոխ՝ օգոստոսի 7-12. մեկնումը՝ օգոստոսի 7-ին, ժամը 8.30, վերադարձը՝ օգոստոսի 12-ին, մինչև 18.00։

Երրրորդ հերթափոխ՝ 13-18. մեկնումը օգոստոսի 13-ին, ժամը 8.30, վերադարձը՝ օգոստոսի 18-ին, մինչև 18.00։

Չորրորդ հերթափոխ՝ 20-25. մեկնումը օգոստոսի 20-ին, ժամը 8-30, վերադարձը՝ օգոստոսի 25-ին, մինչև 18.00։

2. Ճամբարականների երթուղին (նույնն է բոլոր 4 հերթափոխների համար)։

Մեկնումը՝ Երևան-Սևան-Դիլիջան-Վանաձոր-Գյուլագարակ-Կուրթան-Հնեվանք։ Կանգառներ՝ Սևանում, Մարգահովիտում։

Վերադարձը՝ Հնեվանք- Կուրթան-Գյուլագարակ-Վանաձոր-Սպիտակ-Ապարան-Երևան։ Կանգառներ՝ Սպիտակում, Ապարանում։

3. Ճամբարային ուսումնական ճամփորդությունները (նույնն է բոլոր 4 հերթափոխների համար)։

Յուրաքանչյուր հերթափոխում նախատեսվում են հետևյալ ուսումնամարզական, ուսումնավարժական, ուսումնահայրենագիտական ճամփորդությունները։

Օր առաջին՝ մեկնում, օր վեցերորդ՝ վերադարձ, վերը նշված միասնական երթուղիներով։

Օր երկրորդ՝ Հնեվանք-Կուրթան-Վարդաբլուր-Գյուլագարակ-Դենդրոպարկ-Հնեվանք։

Օր երրորդ՝ Հնեվանք-Կուրթան-Ստեփանավանի զորամաս-Լոռե բերդ-Հնեվանք։

Օր չորրորդ՝ Հնեվանք-Ձորագետ-Օձուն-Հնեվանք։ Օր հինգերորդ՝ Հնեվանք-Կուրթան-Գարգառ-Պուշկինո-Հնեվանք։