• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սեբաստացի ասպետները գրոհում են Արայի լեռը

4-րդ տարին կրթահամալիրի ավագ դպրոցների պատանիները օգոստոսի 2-ին կմեկնեն Արցախի «Ասպետ» ռազմա-մարզական ճամբար։ Ինչպես անցյալ տարի, մեզ հետ է Մեծամորի ավագ դպրոցի խումբը։ Ճամբարում նրանց կմիանան Արցախի վարչական շրջանների պատանիները։
Մինչև հուլիսի 25-ը, ամեն օր՝ ժամը 10.00-16.00, ճամբարի յուրաքանչյուր մասնակից իր դպրոցում՝ Վարժարանում, Գեղարվեստի դպրոցում կամ Քոլեջ-արհեստների ավագ դպրոցում, գրավոր պիտի հաստատի իր մասնակցության պարտավորությունը։
Հուլիսի 26-ին, շաբաթ օրը, առավոտյան ժամը 8:30, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից, ճամբարական ասպետները մեկնում են Արայի լեռ՝ քայլարշավի:

«Ասպետ» ճամբարի հայաստանյան վաշտի ղեկավար՝ Արտյոմ Խաչատրյան