• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիր դիմած մասնագետների վերապատրաստման ամփոփում

Հուլիսի 17-19-ը, մեդիակենտրոնում կազմակերպվեցին կրթահամալիր դիմած մասնագետների վերապատրաստման դասընթացներ: Չնայած երևանյան շոգ օրերին, վերապատրաստամն երեք օրերին էլ մեդիակենտրոնում աշխույժ, հետաքրքիր աշխատանքային մթնոլորտ էր: Նույն ոգևորվածությամբ աշխատանքները շարունակվում էին նաև երեկոյան ժամերին: Առաջին երկու օրերին և՛ կրթահամալիր դիմած մասնագետների, և՛ Վայքի ուսուցիչների համար սեմինարները կազմակերպվեցին համատեղ, ինչն ավելի օգտակար էր ապագա ուսուցիչների համար: Ծրագրով նախատեսված՝ մասնակիցները ծանոթացան ուսուցման կազմակերպման ժամանակակից ձևերին. 

  • ուսուցման կազմակերպումն անհատական նեթբուք-նոութբուքով
  • անհատական-հեռավար ուսուցում
  • բլոգային ուսուցում, նախագծային ուսուցում:

Ծանոթացան smart notebook 11 ծրագրին, գործիքներին, ֆունկցիաներին  և ծրագրով պատրաստեցին նյութեր

Եռօրյա սեմինարների շնորհիվ յուրաքանչյուր մասնակից ձեռք բերեց  նաև իր անհատական բլոգը՝

  1. Փառիկ Նաղդալյան
  2. Մերի Խաչատրյան
  3. Լուսինե Ոսկանյան
  4. Նարինե Ամուջանյան
  5. Աննա Գրիգորյան
  6. Լիլիթ Ավետիսյան: