• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիր դիմած մասնագետների վերապատրաստումը շարունակվում է

Հունիսի 23-27-ը կրթահամալիրում կազմակերպվում են կրթահամալիր դիմած մասնագետների վերապատարաստման դասընթացները:

Ըստ ծրագրի, առաջին պարապմունքը սկսվեց փոքր խմբային աշխատանքով. մասնակիցները բաժանվեցին 4 խմբի և յուրաքանչյուրին հանձնարարվեց ներկայացնել՝ ինչպե՞ս են պատկերացնում «1 սովորող+ 1 համակարգիչ»կրթական մոդելը: Տարբեր մասնագետներից բաղկացած խմբերի աշխատանքները, մեկնաբանությունները յուրօրինակ էին և հետաքրքիր: Այնուհետև մասնակիցներին ներկայացվեց կրթական մոդելի պատմությունն ու միջազգային փորձերը: Ոգևորված պատմական տեղեկություններից՝ սահուն անցում կատարվեց մեր փորձին՝ «Նոութբուքն ինձ դասընկեր» ծրագրին: Առաջին օրվա պարապմունքի վերջում մասնակիցները ծանոթացան  օնլայն էլեկտրոնային գիրք ստեղծող կայքին:

Երկրորդ օրվա աշխատանքներն էին  բլոգային ուսուցան ներկայացումն ու մասնակիցների բլոգների բացումը՝

  1. Հայրապետյան Հասմիկ (դասվար)
  2. Հարությունյան Թամարա (տեխնոլոգիա, նկարչություն)
  3. Ստեփանյան Տաթև (կենսաֆիզիկա)
  4. Երվանդյան Անի (մաթեմատիկա)
  5. Ղարիբյան Հերմինե (արվեստի պատմություն)
  6. Պոչոյան Գայանե (անգլերեն, վրացերեն, ռուսերեն)
  7. Քերոբյան Լիդա (պատմություն)
  8. Ստեփանյան Լաուրա (դերասան)
  9. Հակոբյան Սոնա (երաժիշտ)
  10. Նազարյան Քրիստինե (դաստիարակ)
  11. Խառատյան Մարջան (դաստիարակ)
  12. Սարգսյան Գրետա (դաստիարակ)
  13. Կարապետյան Աիդա (անգլերեն, հունարեն):

Այսօր՝ երրորդ օրը, կրկին աշխատանքները շարունակվեցին բլոգներում, մասնակիցները իրենց բլոգներում պատմեցին կրթահամալիրից ստացած տպավորությունների (1-2-3), վերապատրաստման մասին (1-2-3): Բլոգներում աշխատանքն ավարտելուց հետո ներկայացվեց google հարթակը, թե ինչպես է այն օգտագործվում որպես ուսումնական տարածք, թե ինչպես այդ տարածքում կարելի է կազմել հարցման հետաքրքիր ձևաչափեր

Մյուս օրերը նույնպես նախատեսվում են լինել հագեցած և օգտակար: