• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2014-2015 ուսումնական օրացույց

Ծիսական տոնացույցի ուսումնական նյութերը
Ուսումնական օրացույցի քրոնիկոն

Օգոստոսի 11 - դպրոցների, ուսումնական կենտրոնների, գրասենյակների ղեկավարների համար ուսումնական տարվա սկիզբը 
Օգոստոսի 18 - մանկավարժական աշխատողների համար ուսումնական տարվա սկիզբը
Օգոստոսի 29 սովորողների համար ուսումնական տարվա սկիզբը

Սեպտեմբերի - կրթական շքերթ
Սեպտեմբերի 21-22- Անկախության տոն.  բարձունքների նվաճում
Սեպտեմբերի 22-26 հեղինակային կրթական ծրագրերի աշնանային ամենամյա ստեղծագործական 9-րդ հավաք. ուսումնական ճամբարներ, ակումբներ, լրացուցիչ կրթություն
Սեպտեմբերի 22-28 - Կոմիտասյան օրեր

Հոկտեմբերի - ուսուցչի օր. համերգ-ներկայացում
Հոկտեմբերի 2-DigiTec Expo 2014
Հոկտեմբերի 20-26 - սովորողների աշնանային արձակուրդ, ուսումնական-հայրենագիտական ճամփորդություններ, ուխտագնացություններ, դպրոց բնության գրկում, մանկավարժական աշխատողների աշնանային դպրոց

Նոյեմբերի  13-15 - Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը

Դեկտեմբերի 22-26 - Ամանորի ուսումնական նախագծեր

Դեկտեմբերի 29- 2015թհունվարի12- սովորողների ձմեռային արձակուրդ, ձմեռային ուսումնական ճամբարներ, ճամփորդություններ

Հունվարի 5-- Սուրբ Ծնունդ

Հունվարի 8-9- մանկավարժական աշխատողների ձմեռային դպրոց
Հունվարի 12-16«Ես կարողանում եմ» հանրակրթական ստուգատես
Հունվարի 19-23 - ձմեռային ուսումնական ճամբար. լրացուցիչ կրթություն, սովորողների ընտրությամբ, 
ակումբային գործունեություն, ստուգատեսային աշխատանք 

Հունվարի 26-30 - ստուգատեսային ուսումնական ճամբար՝ 

Փետրվարի 2 - 2014-2015 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի սկիզբը

Փետրվարի 8 - մարտի 13 - «Կարդում ենք Տերյան, Թումանյան, Չարենց» ստուգատես.
մայրենիի ստուգատես.
ընթերցողի, ընթերցանության, ընթերցարանի ստուգատես
մայրենի լեզվի օրվա ընտանեկան նախագծեր (առանձնացնել «Մայրենիի օրեր» ստուգատես փատրվարի 21-մարտի 9՝ լեզվի միջազգային օրով, Աճառյանի, Իշխանյանի ծննդյան օրերով. լեզվի նկատմամբ նվիրում)

Մարտի 8-ապրիլի 10 - «Ձոն». տեխնոլոգիական ստուգատես
Մարտի 18-19 - Տիգրան Հայրապետյանի օրեր. հասարակագիտական ստուգատես
Մարտի 23-29 - սովորողների գարնանային արձակուրդ, մանկավարժական աշխատողների գարնանային դպրոց, ուսումնա-հայրենագիտական ճամփորդություններ, ուխտագնացություններ, «Դասարան անիվների վրա», կրթական փոխանակումներ, ստուգատեսային ճամբարներ,  դպրոց բնության գրկում

Ապրիլի 5 - Սուրբ Հարության տոն
Ապրիլի 8-12– վրացերենի օրեր կրթահամալիրում. «Հանրակրթական կամուրջներ» ստուգատես

Ապրիլի 23-26 էկոտուր, հայրենագիտական-էկոլոգիական նախագծերի ստուգատես

Մայիսի 1-10 - «Կենսամշակութային արշավ» ամենամյա նախագիծ
Մայիսի 5-7 - հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա մայիսյան 10-րդ հավաք
Մայիսի 11-15 - «Ես կարողանում եմ». հեղինակային կրթական ծրագրերով որոշված ուսումնական կարողությունների գնահատման ստուգատես
Մայիսի 11-23 - շրջանավարտների «Ցտեսություն» ուսումնական-տոնական նախագիծ
Մայիսի 28-30 - Հանրապետության օրեր. կենսամշակութային արշավներ, բարձունքների նվաճում

Մայիսի 25-օգոստոսի 31 - կրթահամալիրի Մեդիակենտրոնը՝ ամառային ուսումնական աշխատանքի կենտրոն

Հունիսի 1 - «Անտիվիրուս-հակաբացիլ 2015», ամառային ուսումնական ճամբարների և պարտեզների մեկնարկ 
Հունիսի 1-12 -  հունիսյան հանրակրթական դպրոց-ճամբարներ

  • Շրջակա միջավայրի օր. շրջակա միջավայրի բարելավման նախագծերի ստուգատես 
  • Լողուսուցման ստուգատես 
  • Ռազմա-մարզական ստուգատես
  • Ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունների ստուգատես 
  • Ուսումնական ստուգատեսների նախապատրաստում
Հունիսի 15-19 - Ամառային փառատոներ, ստուգատեսներ

Հունիսի 22-25 - մանկավարժական աշխատողների ամառային դպրոց
Հունիսի 26-30 - արտագնա ուսումնական ճամբարներ

Հուլիսի 1 -  ավարտական հանդիսություն
Հունիսի 1օգոստոսի 31- ամառային պարտեզների գործունեություն
Հունիսի 15 - օգոստոսի 31 - ճամբար բոլորի համար

Հուլիս-օգոստոս - մասնակցություն «Ասպետ» ռազմա-մարզական ճամբարին, արշավախմբային դաշտային բացօթյա մոբիլ դպրոց (դաշտային ճամբարներ), Իզմիրի տիեզերագիտական ճամբարին