• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տեղեկատվական թերթիկները հասան հասցեատերերին

Այսօր քոլեջ, արհեստների ավագ դպրոցի մի քանի սովորողներս պատվելի Թամարի և տիկին Մելքոնյանի ուղեկցությամբ այցելեցինք թիվ 191 հիմնական դպրոց մայիսյան իններորդ հավաքը լուսաբանելու և բուկլետներ բաժանելու նպատակով: Մեզ դիմավորեցին ջերմ ու հարգալից, եղանք տնօրենի սենյակում, ապա կազմակերպիչը նրա հանձնարարությամբ մեզ ուղեկցեց 9-րդ դասարաններ: Ես ու Գևորգը բաժանեցինք բուկլետները և ներկայացրինք մեր կրթահամալիրի ավագ դպրոցները: Դպրոցի բակում մի խումբ ծնողներ սպասում էին իրենց երեխաներին, նրանց էլ բուկլետներ բաժանեցինք:

   Նարեկ Յարմալոյան, 11-1 դասարան