• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2014-2015-ի իմ անհատական ուսումնական պլանը

Ստուգատես

Կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի հեղինակներ են նաև ծրագրերի  սովորողները, նրանց ծնողները.  հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների ամենամյա մայիսյան 9-րդ հավաքին ներկայանում են բոլորը։ Հավաքը հիշեցնում է, որ պետք է ամփոփել ուսումնական տարվա արդյունքները, նշել ձախողումներն ու ձեռբերումները, վերլուծել դրանք։  2014-2015 ուսումնական տարվան պատրաստվելու ճիշտ ժամանակն է։ 

Հարգելի 5-6-րդ դասարանցի, 9-րդ դասարանցի, որ 2014-2015 ուսումնական տարում պատրաստվում եք ընդունվելու նոր կրթական ծրագիր ու նոր դպրոց (քոլեջ), ծրագրե՞լ եք արդեն ձեր անելիքն այնտեղ։ Լրացուցիչ կրթություն եք ստանալու (շարունակելու), որտե՞ղ։ Ինչքա՞ն է կազմելու դպրոցում, լրացուցիչ կրթության հաստատությունում-կենտրոնում ու տանը Ձեր անհատական ուսումնական ծանրաբեռնվածությունը։

Մշակեք և մինչև մայիսի 9-ը հրապարակավ ներկայացրեք 2014-2015-ի Ձեր անհատական ուսումնական պլանը՝ առանձնացնելով հանրակրթությունը (ուսումնական ծանրաբեռնվածություն դպրոցում), ընտրությամբ ընտրած դասընթացները, մարզական ակումբը, լրացուցիչ կրթությունը դպրոցում, կրթահամալիրի ուսումնական կենտրոնում կամ այլ հաստատությունում, ինքնակրթությունը, տնային աշխատանքը։ Բնական է, այդ աշխատանքում կներգրավվեն ծնողները. անհատական ուսումնական պլանը պիտի դառնա ընտանեկան և դասարանային քննարկման առարկա։

Ստուգատեսին մասնակցում են ավագ դպրոցների 10-11-րդ, Միջին դպրոցի 9-րդ, կրտսեր դպրոցների 5-6-րդ դասարանների սովորողները, այլ ցանկացողներ։ 

Ստուգատեսի արդյունքներն ամփոփվում են հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների ամենամյա մայիսյան 9-րդ հավաքում։