• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թբիլիսիի թիվ 98 դպրոցում հարց տվեցինք. «Գի՞րք, թե համակարգիչ»...

Գեղարվեստի ավագ դպրոց

Վրաստանում արդեն երրորդ տարին է, որ բոլոր հանրակրթական դպրոցներում 1-ին դասարանից «Ինթելի» միջազգային ուսումնական ծրագրի աջակցությամբ ուսուցումը կազմակերպվում է «1-1» ծրագրով։ Ծրագրում ընդգրկված առաջին սովորողներն արդեն փոխադրվում են չորրորդ դասարան։ Մեզ հետաքրքիր են ուսուցման կազմակերպումն ու արդյունքները մեր գործընկերների մոտ։ Օգտվելով առիթից՝ Թբիլիսիի թիվ 98 դպրոցում մի քանի հոգով այցելեցինք 2-րդ, 3-րդ դասարաններ։ Մեզ նման՝ բոլոր սովորողները նեթբուքներով էին, սակայն նեթբուքերի հետ նրանք դպրոց էին բերել իրենց դասագրքերը, տետրերը։ Իսկ ինչպե՞ս է կազմակերպվում ծրագիրը թբիլիսյան այլ դպրոցներում։ 2-3 այլ դպրոցում ևս փորձի ուսումնասիրության նպատակով գործուն կապեր ենք հաստատել Վրաստանի ԿԳ նախարարության, Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի, «Հին Թբիլիսի» ուսումնական շրջանի ռեսուրս կենտրոնի հետ: Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ ապրիլի 27-30-ին Թբիլիսի կգնա կրթահամալիրի մանկավարժական աշխատողների խումբը, որը նաև տեղում կներկայացնի կրթահամալիրի փորձը։ Մեր գործընկերներին էլ, որ հետաքրքրված են կրթահամալիրյան փորձով, հրավիրել ենք կրթահամալիրում մայիսի 12-17-ին կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա 9-րդ մայիսյան հավաքին։ Մեր խմբի ուսումնասիրության արդյունքները ևս կներկայացվեն մայիսյան հավաքում, «Դպիր» մանկավարժական ամսագրում։