• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բոլոր մխիթարյաններին, սեբաստացիներին

Սիրելի սեբաստացիներ՝ ամեն տարիքի, որտեղ էլ հիմա կաք։ Լսեք, խնդրում եմ։ 

Երևանի «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի և «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի լիազորությամբ հրապարակում եմ «Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» նախագիծը, հայտարարում տոնի պատրաստության մեկնարկը։ Նախագիծը կկոնկրետանա մեզնից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ։

Մենք սեբաստացիներ ենք ստեղծականությամբ, մոբիլությամբ և առաքելականությամբ միասնական՝ Երևանում, Վենետիկի Սուրբ Ղազարում, Վիենայում, Բուենոս Այրեսում, Պոլիսում, ամենուր։ Ահա ինչու մենք հատուկ հրավիրել ենք և ակնկալում ենք ոչ միայն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բոլոր տարիների շրջանավարտների, այլ նաև սեբաստացիների և մխիթարյանների մասնակցությունը։ Որպես հայաստանցիներ՝ մենք սիրով կհյուրընկալենք նրանց կրթական փոխանակումների մեր կացարաններում։ Լավ հնարավորություն է մեկմեկու ճանաչելու և հեռանկարային համագործակցություն հաստատելու։ Շնորհիվ մեդիայի, տարածության և լեզվի խոչընդոտները հաղթահարելի են։ 

Օրերի օրը նոյեմբերի 16-ն է, շաբաթ՝ տոնական-ծիսական իր հարիսայով, էքսպոյով, համերգով, պատվավոր մրցանակի հանձնումով։ 

Գրեք մեզ, արձագանքեք:

Երևան, ՀԱԶ Բ-1թաղամաս, Րաֆֆի 57
(374.10)74.72.46, (374.91) 43.10.99
[email protected]