• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եկեք սովորելու Երեւանի լավագույն Գեղարվեստի դպրոցում

 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցը շարունակում է ընդունելությունը 10-12 -րդ հանրակրթական դասարաններում, մասնագիտական խորացված ուսուցմամբ`

Գունանկարի

Գծանկարի

Կոմպոզիցիայի

Քանդակի

Դիզայնի հարմարավետ արվեստանոցներում, որոնք հագեցած են նկարչական դիսցիպլինները խորությամբ ուսումնասիրելու եւ յուրացնելու համար անհրաժեշտ բոլոր միջոցներով:

Դասավանդում են արվեստի միջավայրում հայտնի եւ հեղինակավոր արվեստագետներ:Գեղարվեստական կրթությանը զուգահեռ ուսումնասիրվում է նաեւ համաշխարհային արվեստի պատմություն` անտիկ ժամանակներից մինչեւ ժամանակակից արվեստ:

Կրթական գործընթացում կրթահամալիրում դասավանդող արվեստագետները սովորողներին ներգրավում են հանրապետական եւ միջազգային երիտասարդական ցուցահանդեսներում եւ նախագծերում, կազմակերպում են արտագնա դասընթացներ, մշակութային արշավներ, իրականացնում հեղինակային նախագծեր:

Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել կրթահամալիրի կայք հետեւյալ լինքով http://highsc.mskh.am/ կամ զանգահարել Գեղարվեստի ավագ դպրոց 010 73 52 10 հեռախոսահամարով: