• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նարեկացու խոսքի գիտական հիմնավորումը

Պրոֆեսոր Հովհաննես Դավթյանն իր «Գրիգոր Նարեկացու աշխարհայացքը» և «Հիմնարար (ֆունդամենտալ) դաշտի տեսություն» աշխատություններում գիտականորեն հիմնավորել է Նարեկացու խոսքը:  «Խոսելով տեղեկատվության մասին` այստեղ պետք է հասկանալ, որ անպայման կատարվում է տեղեկատվական ազդանշանների համաձևույթ, այսինքն` աշխարհում կատարվող գործողությունների մասին ստացված տեղեկատվական ազդանշանների համանմանեցում` ըստ իմաստի և բովանդակության: Ազդանշանների նյութական կամ էներգետիկ վիճակը (էլեկտրամագնիսական, գրավիտացիոն և իներցիալ ալիքներ) տեղեկատվական են այնքանով, որքանով, տվյալ դեպքում, ճառագայթային էներգիան տեղեկատվություն է կրում: Այսպիսով, էլեկտրամագնիսական, գրավիտացիոն և իներցիալ ազդանշանները, որպես տեղեկատվություն, կարևոր են ոչ թե նյութական կամ էներգետիկ բնույթով, այլ իմաստաբանական նշանակությամբ: Տեղեկատվության ընկալումը, կուտակումը և պահպանումը բոլոր կիբերնետիկ համակարգերի ամենակարևոր և անհրաժեշտ հատկություններն են: Ավելին` մետագալակտիկաների, ինչպես նաև Տիեզեքի, գեոնոյին համակարգերը ոչ միայն ընդունում, կուտակում և պահպանում են տեղեկատվություն, այլև, ամենայն հավանականությամբ, նրանք ունեն բնության մեջ կատարվող բոլոր երևույթները ճանաչելու հատկություն` իրենցում հիշողության ձևով պահպանվող և ընդունվող տեղեկատվության համահարաբերակցության շնորհիվ»:

Հովհաննես Դավթյան, «Հիմնարար դաշտի տեսություն»

Ունկնդրում

Ընթերցումներ

Եթե վշտերից լքված, հոգնաբեկ ՝ մեկը նվաղի,
Թող ամրապնդված հառնի վերստին
Հառաչանքների այս հարստարանով՝ հուսալով ի քեզ:
Եթե ամբարտակն ապահովության մեղքով խորտակվի,
Թող որ քարերով այս, շնորհաձիր
Աջովդ հարմարված, կառուցվի դարձյալ:
Եթե հանցանքի սուսերով հույսի լարը կտրվի,
Ամենակալիդ բարեհաճությամբ՝
Ամուր պատվաստմամբ՝ քող կցվի նորեն:
Եթե հոգեկան մահաբեր մի ցավ պաշարի մեկին,
Թող որ սրանով, աղոթելով քեզ,
Ստանա կյանքի հույս ու փրկություն:
Թե տագնապահար ու տարակուսված խոցոտվի մի սիրտ,
Սրանով փրկված՝ թող ապաքինվի ՝ մեծիդ քաղցրությամբ:
Թե անքավելի մեղանչումներից մեկը կործանված՝
Ընկղմված լինի խորքն անդունդների,
Թող որ այս կարթով դեպի լույս ելնի՝ քո աջակցությամբ:
Եթե թմրությամբ խաբեպատիր ու խավար գործերի
Մեկը թալկացած լինի կարեվեր,
Թող որ զորանա նորից քեզ համար,
Միակ զորավի'գ, ապավինած քեզ:
Եթե սարսուռը դիվային ջերմի
Խռովի մեկին տենդով մոլեկան,
Թող որ սթափվի այս նույն նշանով՝
Երկրպագությամբ խոստովանելով խաչիդ խորհրդին:
Եթե մրրիկը անօրինության խորտակիչ հողմի
Աշխարհիս ծովում մարդու մարմնեղեն
Շինվածքն հարվածի ալեբախությամբ,
Թող որ խաղաղվի կրկին այս ղեկով՝ ուղղված դեպի քեզ:
 
Հաջորդիվ. «Նարեկը»՝ համամարդկային արժեք