• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ

Ըստ ընդհանրական (ունիվերսալ) քերականության տեսության, տարբեր սեմիոտիկ կառուցվածքներ կարող են հանդես գալ հերմենևտիկայի մեջ (բնածին ունիվերսալ քերականություն), որի հիմքի վրա կարող է կոդավորվել և փոխանցվել օրգանիզմի սոմատիկ, գիտակցական և ենթագիտակցական վիճակները նորմայում և ախտաբանության մեջ: 
Ունիվերսալ քերականական տեսության հիմնադիրը կամ համահիմնադիրը Ավրամ Նոամ Չոմսկին է: Նա համարվում է «ժամանակակից լեզվաբանության հայրը» և վերլուծական փիլիսոփայության գլխավոր ներկայացուցիչը: Նրա աշխատանքները ազդել են այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են` համակարգչային գիտությունը, մաթեմատիկան, հոգեբանությունը: Համաձայն 1992 թվականի Հումանիտար գիտությունների և Արվեստի հղման ինդեքսի, Չոմսկին 1980-1992 թվականները ընկած ժամանակահատվածում հանդիսացել է ամենաշատ մեջբերված կենդանի գիտնականը և 8-րդ ամենաշատ մեջբերված աղբյուրը: Ունիվերսալ քերականության մասին ավելին իմանալու համար կարող եք տեղեկանալ՝ դիտելով տեսանյութը 19.26-րդ րոպեից սկսած:

 

Հատվածի ունկնդրում

Ընթերցումներ

Հավատում եմ ես ու վկայում եմ փորձով համոզված,
Մտատեսությամբ, որով, բարերա'ր, դու օժտել ես ինձ,
Որ շատ ավելի ըղձալի են քեզ
Աղաչանքները մեղավորների,
Քան արդարների ամեն մի խնդրանք:
Քանզի մեկն անկեղծ խոստովանելով պարտությունը իր՝
Ակնկալում է լոկ շնորհքը քո,
Եվ գիտակցելով չափն իր բնության
Ու ճանաչելով իրեն ներքնապես՝
Որպես ինքնոգոր ախոյան, ոսոխ
Կշտամբանքներով, դառնագին ձաղկմամբ
Մարտնչում է ինքն իր իսկ անձի դեմ:
Մինչդեռ մյուսը, բարեգործությանն իր ապավինած,
Ինքնաբավական մի վստահությամբ,
Մոռացած սահմանն էության մարդու՝
Առավելապես ակնկալում է պարգևներ քեզնից, քան ողորմություն:
Ուստի հառնի'ր, տե'ր, որպեսզի հանկարծ աջն հողեղենի
Չզորավորվի քոնի համեմատ,
Ջանքերը մարդկանց չհավասարվեն
Քո աստվածային ողորմության հետ:
 
Առողջ անդամներ ունեցող մարդիկ
Կարիք չեն զգում բնավ բուժվելու,
Ոչ էլ տեսնողներն՝ անհրաժեշտություն առաջնորդների.
Ընչաշատները չեն հածում երբեք
Լիացածների դռների առաջ,
Ու չեն սպասում հղփացածները ամեն բարիքով՝
Թափթփուկներին սեղանի հացի.
Ծարքով սրբերը կարիք չեն զգում ողորմածության.
Արդ, գթա' դու ինձ, ողորմի'ր, բարձրյալ երկնավոր հզո'ր,
Ինձ՝ վարանյալիս ամենատխուր...
 
 
Հաջորդիվ. Նարեկացու խոսքի գիտական հիմնավորումը (տիեզերագիտություն. տիեզերքի գրավիտացիոն և իներցիալ դաշտի հավասարումների տեսություն)