• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ

Գրքաբուժություն (բիբլիոթերապիա) հոգեբուժության եղանակ է, որը հիմնված է մանկավարժական դիդակտիկ սկզբունքների վրա: Իրականացվում է առաջին հերթին գեղարվեստական գրքերի միջոցով: Գրքաբուժությունը  հիվանդի անհատականության բուժական դաստիարակությունն է գրողի գեղարվեստական, հուզական և հոգեբանական վարպետության ազդեցությամբ, որը ցույց է տալիս հիվանդին յուրահատուկ բախումնային, նյարդածին իրավիճակներից դուրս գալու ուղիները: Մշակված է հոգեծին ռեակցիաների գծապատկերը, որին համապատասխան կազմված են գրքերի ցուցակները: Գրքերն ընտրելիս հաշվի են առնում գրքում նկարագրվածի և հիվանդի վիճակի առավելագույն նմանությունը, հիվանդի համար այդ գրքի մատչելիության աստիճանը:
 
 
 
Ընթերցումներ
Աղաչում եմ քեզ,բոլոր չարաչար ու տաժանելի
Տառապանքների վիշտ ու թախիծով
Լի հոգիների խնամակալիդ.
Մի’ բազմապատկիր ցավս հեծության
Եվ մի’ խոցոտիր վիրավորվածիս,
Մի’ դատապարտիր արդեն պատժվածիս,
Բազմաչարչարիս մի’ տանջիր նորեն,
Խարազանվածիս մի’ գանակոծիր,
Մի’ գլորիր ինձ, երբ ընկած եմ ես
Եվ մի’ կործանիր անօգ գայթածիս,
Ամոթահարիս մի’ ամաչեցրու,
Տագնապահարիս մի’ հանդիմանիր
Եվ մի’ խորտակիր հուսահատվածիս,
Հուզվածիս էլ մի’ խռովիր նորեն,
Մի’ ալեկոծիր բքահարվածիս,
Էլ մի’ սասանիր, երբ ցնցված եմ ես,
Մի’ հողմակոծիր արդեն մրրկածիս,
Մի’ կեղեքիր ինձ, հոշոտված եմ, տե’ս,
Արդեն ջարդվածիս էլ մի’ ջախջախիր,
Էլ մի’ բզկտիր, մորմոքված եմ ես,
Մթնածիս նորից մի’ կուրացրու,
Մի’ ահաբեկիր սարսափահարիս
Եվ խարշատվածիս էլ մի’ խորովիր,
Անկար հիվանդիս մի’ մահացրու,
Մի ծանրաբեռնիր թույլ ու տկարիս.
Մի’ ավելացրու ծանր անուրներ թիկունքիս կարկամ,
Դառն հեծեծանքիս՝ նորանոր ողբեր:
Մի’ վարվիր այդպես ուժգնորեն՝ հողիս, սաստկապես՝ մոխրիս,
Ահարկու՝ փոշուս, անաչառորեն՝ գոյակիս հանդեպ:
Եվ մի’ ընդհարվիր այդքան խստությամբ՝
Մեծդ փոքրիս հետ, լույսդ՝ խավարիս,
Բնությամբ բարիդ՝ ի բնե չարիս,
Ողկույզ օրհնության անեծքի պտղիս,
Քաղցրդ էությամբ՝ համակ դառնությանս,
Փառավորյալդ անայլայլելի իսպառ անարգիս,
Նշխարդ կենաց՝ կավի զանգվածիս,
Տերդ տերերի՝ երկնային տիղմիս,
Լիությունդ անհատ՝ աղքատ ստրուկիս,
Առատությունդ աննվազելի՝
Ապավինազուրկ բազմաչարչարիս,
Բարությունդ անբավ՝ ամենաթշվառ չքավորիս հետ:
 
Հաջորդիվ. Նարեկի ուսումնասիրության և  ժամանակակից բժշկության չափանիշներով նրա բացահայտման համար  որպես հետազոտման մեթոդ ընտրվել է հերմենևտիկան