• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեդիակենտրոնի հուլիս-օգոստոսի աշխատանքի մասին

Կրթահամալիրի մեդիակենտրոնը հուլիսի 1-ից օգոստոսի 19-ը գործում է որպես ամառային նախագծերի, մոբիլ ուսուցման ամառային կենտրոն։ Այդ նպատակով.

  1. Մեդիակենտրոնում կազմակերպել կրթահամալիր ընդունվող սովորողներին հեղինակային կրթական ծրագրում աշխատելու, 2013-2014 ուստարին անհատական նեթբուքով սկսելու հմտությունների ուսուցումը.
  2. Մեդիակենտրոնում ապահովել աշխատանքային պայմաններ 2013-2014 ուստարվա իրենց դասընթացների ծրագրերի, ուսումնական նախագծերի մշակում-լրամշակման աշխատանքով զբաղվող մանկավարժական աշխատողների համար.
  3. Գրադարանի ղեկավարին` Մեդիակենտրոնի ղեկավար Զարուհի Առաքելյանի պահանջով հատկացնել անհրաժեշտ տեխնիկական միջոցներ և գրականություն.
  4. Զարուհի Առաքելյանին` կազմակերպել այդ օրերին Մեդիակենտրոնում աշխատողների ընդմիջումը, սնունդը.
  5. նոր ընդունվող սովորողների ուսուցման, ընթերցարանի սպասարկման և սննդի կազմակերպման աշխատանքներում ավագ դպրոցների ղեկավարների առաջարկությամբ ներգրավել սովորողների։

Կրթահամալիրի տնօրեն`                 Ա. Բլեյան