• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուշադրություն

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր, միջին, ավագ դպրոցների, քոլեջի բոլոր սովորողները և մանկավարժական աշխատողները 2013թ. սեպտեմբերի 1-ից դպրոց են հաճախելու անհատական նոթբուք-նեթբուքով։ Սրանք պետք է բավարարեն  սահմանված պահանջների։ Կրթահամալիրի դպրոցների, քոլեջի 2013-2014 ուստարվա սովորողները և դիմողները այդ պահանջներին բավարարող ուսումնական նեթբուքներ մատչելի գնով և հարմար եղանակով կարող են ձեռք բերել ՀՀ Դասագրքերի և ՏՀՏ միջոցների շրջանառու հիմնադրամի առաջարկած «Ինթելի» CAMSHELL PC համակարգիչ (Premium SKU)։ Կրթահամալիրի մեդիակենտրոնում (Երևան Րաֆֆի 57, Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց) շաբաթվա բոլոր օրերին կարող եք ծանոթանալ առաջարկվող մոդելին, անվճար ձեռք բերել դրանով աշխատելու հմտություններ։