• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արհեստագործական ավագ դպրոց

2012-2013 ուսումնական տարի

Արհեստագործական ավագ դպրոց

Ուսումնական պլան 

Ուսումնական դասընթացներ

Տարեկան ժամաքանակ

 

X

XI

XII

Ընդհանուր

     

Մայրենի խոսքի մշակույթ

72

72

-

Հայոց լեզու

-

-

136

Գրականություն

72

72

-

Հայ գրականություն

-

-

102

Մաթեմատիկա և ինֆորմատիկա

72

72

102

Բնագիտություն

-

-

68

Էկոլոգիա

72

72

-

Արվեստ

72

72

-

Հայ ժողովրդի պատմություն

72

72

68

Հասարակագիտություն

72

72

-

Օտար լեզու

144

144

68

Ֆիզկուլտուրա և անվտանգ կենսագործունեություն

108

108

68

ՆԶՊ և արտակարգ իրավիճակներ   

36

36

-

Կերպարվեստ

72

72

-

Տնտեսագիտության, իրավունքի հիմունքներ

72

72

-

Մասնագիտական կողմնորոշում

-

-

34

Ընդհանուր աշխատանքային գործ. հմտություններ

   

34

Հաղորդակցություն

   

34

Մասնագիտական կրթություն

     

Կենդանիների   խնամք

360

360

340

Բույսերի խնամք

360

360

340

Կենդանաբուծություն

360

360

340

Բուսաբուծություն

360

360

340

Պարտեզապուրակային շինարարություն

360

360

340

Պոլիգրաֆիական արտադրության տեխնոլոգիա

360

360

340

Համակարգիչների տեխնիկական սպասարկում

360

360

340

Ոսկերչություն-զարդագործություն

360

360

340

Խեցեգործություն

360

360

340

Գորգ-կարպետ-գոբելենագործություն

360

360

340

Կար-մոդելավորում

360

360

340

Խոհարարություն

360

360

340

Վարսահարդարում

360

360

340

Դիմահարդարում

360

360

340

Ատաղձագործություն

360

360

340

Շինարարական աշխատանք

360

360

340

Լուսանկարչություն

360

360

340

Գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն

360

360

340

Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ

360

360

340

Մասնագիտական փորձառություն

   

34

Ակումբային  գործունեություն

     

Լեզվաբանի

144

144

102

Ընթերցողի

144

144

102

Աշխարհագետի 

144

144

136

Անգլիախոսների

144

144

136

Վրացախոսների

144

144

136

Info.mskh.am

144

144

136

Խաղարկային  դատարան

144

144

136

Ազատ  խոսքի

144

144

136

Հայրենագետ-էկոլոգի

144

144

136

Գիտակների

144

144

136

«Տիեզերք»

144

144

136

TV  MSKH  և  կինո-ֆոտոյի

144

144

136

Մարզական

144

144

136

Ռոբոտիքս

144

144

136

Գյուտարարի

144

144

136

Ծրագրավորողի

144

144

136

Տնտեսագետի

144

144

136

Թատրոն

144

144

136

Երգչախումբ

144

144

136

Երաժշտական լաբորատորիա

144

144

136

Հոգեբանի

144

144

136

Ազգագրագետի 

144

144

136

Հնագետի

144

144

136

Սոցիոլոգի

144

144

136

Արվեստագետի

144

144

136

Ուսումնական պլանի պարզաբանումներ

  1. Ուսումնական պլանը «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) հավելվածն է:
  2. 10-12-րդ դասարան սահմանված կարգով ընդունվում է հիմնական կրթություն ունեցող համապատասխան դասարանի սովորողը, ով ընդունում է Ծրագիրը և ծնողի (օրինական ներկայացուցիչի) հետ միասին, սահմանված կարգով, կնքում պայմանագիր ուսումնառության մասին:
  3. Ընդհանուր հանրակրթության դասերը կազմակերպվում են 20-25 հոգիանոց խմբերով: Սովորողի մասնագիտական  ուսուցման պարապմունքները կազմակերպվում են 12-15, ակումբային գործունեությունը` 12-20 հոգիանոց խմբերով: Կրթահամալիրի տնօրենի որոշմամբ կարող են գործել ավելի փոքրաքանակ խմբեր` կրթահամալիրի ոչ բյուջետային միջոցների հաշվին: Ուսուցման կազմակերպման մեջ սահմանված կարգով կիրառվում են առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևեր։ 
  4. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն են: Դրանցում փոփոխությունները ուսուցողական դպրոցի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:
  5. Սովորողի առաջադիմությունը, ուսումնական արդյունքները, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում:
  6. Ուսումնական տարին կազմակերպվում է կրթահամալիրի տարեկան ուսումնական օրացույցով: Դրանով որոշված ճամբարների, ուսումնական ստուգատեսների, ստեղծագործական հավաքների, Հանրակրթական դիջիթեքի, մեդիաօլիմպիադաների, ծեսերի և տոների սահմանված կարգով մասնակցությունը պարտադիր ուսումնական աշխատանք է:
  7. Ուսումնական շաբաթը 6-օրյա է: Շաբաթ օրերը հատկացվում են հայրենագիտական, ուսումնական ճամփորդությունները, ուսումնական-հասարակական նախագծերը, լրացուցիչ կրթության պարապմունքները կազմակերպելուն:
  8. Ուսումնական օրը սկսվում է Ծրագրի 15 րոպե տևողությամբ առավոտյան ընդհանուր պարապմունքով` սահմանված կարգով և ծրագրով: Պարապմունքի կազմակերպումը սովորողների և դասավանդողների ուսումնական-հասարակական նախագիծն է:
  9. Ուսուցումը կազմակերպվում է տանը և դպրոցում ուսուցողական թվային միջոցների կիրառմամբ: Սովորողը ունի անհատական նոթբուք (նեթբուք), տանը՝ համացանց: Ծրագիրը դպրոցում ապահովում է անլար ինտերնետից, համակարգչից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն: Ուսումնական առաջադրանքները և դրանց պատասխանները ներկայացվում են նաև էլեկտրոնային եղանակով:
  10. Մեդիագրադարանը և դպրոցական գրադարանը սովորողին սահմանված կարգով տանը և դպրոցում ապահովում են անհրաժեշտ ուսումնական տպագիր և էլեկտրոնային նյութերով, միջոցներով:
  11. Կրթահամալիրի կայքին, դպրոցի ենթակայքին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը սովորողի պարտադիր ուսումնական աշխատանք է:
  12. Ուսումնական պարապմունքների բացօթյա կազմակերպումը դիտվում է որպես սովորողի իրավունքների իրագործում:
  13. Անձնական ուսումնական բլոգի վարումը սովորողի համար պարտադիր ուսումնական աշխատանք է:
  14. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների և մասնագիտական մոդուլների բաղկացուցիչն են: Սովորողի մասնակցությունը այդ ճամփորդություններին պարտադիր ուսումնական աշխատանք է:
  15. Սովորողը սահմանված կարգով մասնակցում է շրջապատի կամ նյութական միջավայրի բարելավմանն ուղղված նախագծերի իրականացմանը: Ուսումնական-հասարակական (քաղաքացիական կրթության) նախագծերը սահմանված կարգով իրականացվում են տարվա ընթացքում:
  16. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով, տևական շրջան Հայաստանից բացակայած սովորողների համար կրթական ծրագիրը սահմանված կարգով կարող է կազմակերպվել որպես անհատական ծրագրերով ուսուցում:
  17. Սովորողը սահմանված կարգով մասնակցում է պարտադիր ինքնասպասարկմանը`  հիգիենիկ պահանջների պահպանում, ուսումնական տարածքի և գույքի խնամք: Այդ աշխատանքը ուսումնական ծանրաբեռնվածության մաս չի կազմում: Այդ աշխատանքը ուսումնական ծանրաբեռնվածության մաս չի կազմում:
  18. Ընդհանուր դասընթացները` 10-11-րդ դասարաններում շաբաթական 25 ժամ, 2-րդ դասարանում` շաբաթական 22 ժամ ծանրաբեռնվածությամբ պարտադիր են բոլոր սովորողների համար:
  19. 10-12-րդ դասարաններում սովորողը մասնագիտական կրթության դասընթացներից, ակումբային գործունեությունից կազմում է իր անհատական ուսումնական պլանը՝ շաբաթական  10-14 ժամ ծանրաբեռնվածությամբ:
  20. 12-րդ դասարանում ընդհանուր պարտադիր դասընթացն ուղղված է ավարտական քննությունների առարկայական նախապատրաստությանը:
  21. Սովորողի մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության համապատասխան մոդուլներով։
  22. Օտար լեզվի`  անգլերենի, ռուսերենի ուսուցումը 10-11-րդ դասարանններում 2-ական ժամով, իսկ 12-րդ դասարանում  կազմակերպվում է ըստ սովորողի ընտրության:
  23. Մասնագիտական փորձառությունը և կողմնորոշումը անցկացվում են դասընթացներով՝ ուսումնական տարվա ընթացքում: Մասնագիտական փորձառությունը կազմակերպվում է յուրաքանչյուր սովորողի, սովորողների խմբի համար և ունենում է անհատական հաշվառում:
  24. «Ֆիզկուլտուրա և առողջ ապրելակերպ» առարկան 10-11-րդ դասարաններում սովորողի ընտրած մարզաձևն է. սովորողը մասնակցում է թիմային պարապմունքներին: 12-րդ դասարանում կազմակերպվում է արշավներով կամ սպորտային պարերով. սովորողը կարող է ընտրել նաև մարզական ակումբային գործունեություն:
  25. «ՆԶՊ և արտակարգ իրավիճակներ» առարկան կազմված է «Առաջին բուժօգնություն», «Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակներ», «Նախազորակոչիկի իրավունքներ և պարտականություններ», «Զինվորի այլ հմտություններ» դասընթացներից, որոնց ուսուցումը կազմակերպվում է ռազմա-մարզական ճամբարներում կամ հավաքներում:
  26. Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է Ավագ դպրոց-վարժարանի ղեկավարի, դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներում և սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային ամսական և կիսամյակային հաշվետվություններում:
  27. Կիրառվում են գնահատման տարբեր ձևեր, որոնք բերվում են 10 միավորանոց համակարգի: Գնահատման հիմքում դրվում են սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքների թղթապանակը (այդ թվում` ուսումնական նախագծեր, ինքնաստուգումներ, կատարած հեռավար առաջադրանքներ, հետազոտական-ստեղծագործական աշխատանք, ուսումնական կայքի աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծեր, ուսումնական ճամփորդություններ, հայրենագիտական արշավներ, ստեղծագործական ստուգատեսներին, հավաքներին, ցուցահանդեսներին, փառատոներին մասնակցություն, լրացուցիչ կրթություն), ամսական հաշվետվությունները: Սովորողի աշխատանքների թղթապանակը, հաշվետվությունները տեղադրվում են սովորողի ուսումնական բլոգում: Կարող են գործել դասընթացի ծրագրով նախատեսված գնահատման այլ ձևեր: Խրախուսվում է սովորողի ուսումնական գործունեության ինքնահսկման և ինքնաստուգման ձևերի կիրառումը և արդյունքների հրապարակայնացումը մեդիայի միջոցով:
  28. Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, ստեղծագործական հավաքներում:
  29. 12-րդ դասարանի վերջում սովորողը հանձնում է ավարտական (միասնական) քննություններ` ԿԳ նախարարության սահմանած կարգով:
  30. 12-րդ դասարանի վերջում սովորողը սահմանված կարգով պաշտպանում է մասնագիտական  դիպլոմային նախագիծ, ստանում նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության պետական դիպլոմ: