• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մի հատված մեր ճամբարային առօրյայից. այցելություն Հանրային ռադիո

Ուրբաթ՝ հունիսի 7-ին, գնացել էինք Հանրային ռադիո: Մեծ շենք, այցեթուղթը ստուգող ոստիկաններ, ճռճռան հատակ, նորոգված տաղավարներ, հին խմբագրությունների հին սենյակներ, հետաքրքիր մարդիկ նոր մտքերով...  

Մենք՝ Աստղիկը, Արտակն ու Անահիտը, մասնակցեցինք ընկեր Նոյեմիի վարած հաղորդման ձայնագրությանը, հիմնական հարցերը մենք էինք տալիս: 

Շրջեցինք ռադիոյի շենքով, տեսանք, թե ինչպես են ձայնագրվում ու մոնտաժվում հաղոդրումները: Հատկապես հետաքրքիր էր ադրբեջաներեն ձայնագրվող հաղորդումը: Այդ կինը դերասանուհի էր, բայց լավ էր տիրապետում ադրբեջաներենին: 

Ընկեր Նոյեմին ասաց, որ 24 ժամում Հանրային ռադիոն եթեր է հեռարձակում 44 ժամ հաղորդումներ: Մի զարմացեք, քանի որ զուգահեռաբար բազմաթիվ լեզուներով հաղորդումներ են պատրաստվում ու հեռարձակվում՝ հայերեն, ռուսերեն, թուրքերեն, քրդերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն և այլն: 

Զրուցեցինք մանկա-պատանեկան հաղորդումների խմբագրության ղեկավար տիկին Կարիների հետ: Հետո նաև  տիկին Նարինեի հետ, որ վարում է «Հարի փոթերի ակումբ» հաղորդումը: Ի դեպ, նա ասաց, որ հաղորդման անունը փոխվել է: Մի օր էլ իրենց հյուր կգնանք: 

Իսկ մեր այցելության մասին ձեզ ենք ներկայացնում ֆոտոֆիլմ: Դիտեք: Մոնտաժել է Արտակը:

Մարկոսյան Աստղիկ, Փիլոսյան Անահիտ, Կարապետյան Արտակ