• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնաբուժական ճամփորդություն

Ավազաթերապիայի մասին իմացիր Առողջագիտական բլոգից

Կրթահամալիրի Նոր և Բ-4 դպրոց պարտեզի միխումբ սովորողների ու նրանց ծնողների համար այլևս ոչ միայն անծանոթ չէ այս ամենը, այլ նրանք այս ճամփորդության ժամանակ հասցրին անձամբ տեսնել, զգալ և օգտվել ավազաբուժության հանգստացնող, լիցքաթափող ու դրական հույզերով լիցքավորող էֆեկտներից: 

Բանը նրանումն է,որ Երևանում գործում է ,,Magic Sand,, ավազաբուժության և արտթերապիայի կենտրոնը, դեպի ուր էլկազմակերպված էր մեր ուսումնաբուժական ճամփորդությունը:

Նրանց մասնագետները աշխատում են հատուկ ծրագրերով , որոնք նախատեսված են  և երեխաների և նրանց ծնողների համար: 

Թերապիայի այս ձևը ուղղված է ճանաչողական գործընթացների և ինքնակարգավորման զարգացմանը, հաղորդակցման հմտությունների զարգացմանը, ձեռքերի մանր մոտորիկայի զարգացմանը, հոգեհուզական ոլորտի ներդաշնակեցման և  դրական ինքնավերաբերմունքի ձևավորմանը, հոգեբանական և վարքային դժվարություններ ունեցող երեխաների բուժմանը: Կենտրոնը իր ուղղվածությունով և լիցենզավորված ծրագրերով  միակն է քաղաքում:

Հադիպեցիք կենտրոնի տնօրենին, ծանոթացանք նրանց աշխատանքին, ներկայացրիք կրթահամալիրը, տեղեկատվական թերթիկներ թողեցիք, ու  ստացանք վերջինիս համաձայնությունը  իրենց կենտրոնում հանդիպել մայիսի 30-ին,օգտվել բոլոր ծառայություններից  կրթահամալիրի սովորողների  24 հոգիանոց  խմբով՝ անվճար: Մեզ նաև ծնողներ միացան:

Տպավորությունները և երեխաների հրճվանքը  գերազանցեց բոլոր սպասումները: Իսկ երբ այս ամենը համեմվեց ,,Անտիվիրուս Կոմիտաս,,-ի երգերով, ու ոտանավորների շքերթով, դարձավ իսկական առողջագիտական տոն: Տան տերերը ցնցված էին:

Նկարներն էլ իրենց հերթի պատմում են...