• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2012-2013 ուստարվա սովորողների գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման մասին

Հիմք ընդունելով ՀՀ ԿԳ նախարարի «2012-2013 ուստարվա սովորողների գիտելիքների ստուգման, ավարտական, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը հաստատելու մասին» 2013թ մայիսի 3-ի թիվ 523-Ա/Ք, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում պետական ամփոփիչ ստուգման կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» 2006թ. հուլիսի 21-ի թիվ 638-Ն, 2013թ. փետրվարի 1-ի թիվ 88-Ա/Ք և 2013թ. հունվարի 30-ի թիվ 75-Ա/Ք հրամանները, կրթահամալիրի 2012-2013 ուսումնական տարվա պլանները` 2012-2013 ուստարվա սովորողների գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման նպատակով.

  1. քննական կենտրոնի ղեկավար նշանակել Լուսինե Ալեքսանյանին, դպրոցների գրասենյակների գործունեության համակարգող` Լիլիթ Գասպարյանին.
  2. Լուսինե Ալեքսանյանի առաջարկությամբ.
    - Քոլեջի միջին մասնագիտական ուսուցման 1-2-րդ կուրսերի սովորողների կիսամյակային ամփոփումներն   անցկացնել համաձայն ժամանակացույցի (հավելված 1).
    - հաստատել Քոլեջի 3-րդ կուրսի սովորողների պետական ամփոփիչ ստուգումների ժամանակացույցը (հավելված 2).
    - հաստատել միջին մասնագիտական կրթության սովորողների դիպլոմային նախագծերի պաշտպանության ժամանակացույցը, հանձնաժողովների կազմերը` ըստ մասնագիտությունների (հավելված 3-4). պետական որակավորող հանձնաժողովների աշխատանքը կազմակերպել Քոլեջում.
    - հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության սովորողների դիպլոմային նախագծերի պաշտպանության ժամանակացույցը, պետական որակավորող հանձնաժողովների կազմերը` ըստ մասնագիտությունների (հավելված 5-6), պետական որակավորող հանձնաժողովների աշխատանքը կազմակերպել Քոլեջում.
  3. կրթահամալիրի 9-րդ և 12-րդ դասարաններում ուսումնական պարապմունքներն ավարտել 2012թ. մայիսի 23-ին.
  4. հաստատել կրթահամալիրի 9-րդ դասարանների սովորողների ավարտական քննությունների ժամանակացույցը և քննական հանձնաժողովների կազմերը` ըստ հավելվածների (հավելված 7-8).
  5. հաստատել կրթահամալիրի 12-րդ դասարանների սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը և քննական հանձնաժողովների կազմերը` ըստ հավելվածների (հավելված 9-10).
  6. դպրոցների գրասենյակների ղեկավարներին` սովորողներին անհատապես, ստորագրությամբ տեղեկացնել, որ սովորողը քննության ներկայանում է ժամը 10:00, անձը հաստաստող փաստաթղթով, ծննդյան վկայականով. ավարտական, պետական ավարտական քննությունները կազմակերպել  ըստ ժամանակացույցի, առավոտյան ժամը 11:00-ին.
  7. առարկայական խորհրդատվությունները կազմակերպել համաձայն հավելված 11-12-ի.
  8. 4-րդ դասարանցիների գիտելիքների, ուսումնական հմտությունների ուսումնասիրության պատասխանատու ճանաչել Տաթև Բլեյանին (Դպրոց-պարտեզ), Լուսինե Փաշայանին (Նոր դպրոց), Լիլիթ Բաբայանին (Գեղարվեստի կրտսեր դպրոց), Սրբուհի Աղաբաբյանին (Հիմնական դպրոց). հաստատել ուսումնասիրության ժամանակացույցը և ստուգում անցկացնող աշխատողների ցուցակը (հավելված 13-15).
  9. mskh.am-ի «Քննական կենտրոն» էջում օպերատիվ տեղադրել հրամանում հիշատակված հիմքերը, աշխատանքներին վերաբերող տեղեկությունները, արդյունքները. էջի պատասխանատու համարել Լիլիթ Գասպարյանին.
  10. քննական հանձնաժողովների համար կրթահամալիրի ծախսային ծրագրերի «Այլ ծախսեր» ուղղության միջոցներով կազմակերպել ընդմիջում՝ յուրաքանչյուրին 250 դրամի չափով. պատասխանատու` Կարինե Տաշչյան:

Կրթահամալիրի տնօրեն՝    Ա. Բլեյան