• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայիսյան հավաք. օր երրորդ: Հրավեր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Մայիսյան ամենամյա մանկավարժական 8-րդ բաց հավաք: Հրավեր:

Հրավիրում ենք մասնակցելու հեղինակային կրթական ծրագրի մայիսյան ամենամյա 8-րդ  ստեղծագործական հավաքի «Խոսքի մշակույթի` մայրենի լեզվի, գրականության ուսուցման հեղինակային ծրագրեր, կազմակերպում, արդյունքներ» կլոր սեղանին: Կարող եք ծանոթանալ մանկավարժական նորարարություններին, խոսքի մշակույթի, ընթերցանության կազմակերպման մոտեցումներին, քննարկել, գնահատել դրանք: Սիրով սպասում ենք, կարևորում Ձեր մասնակցությունը:

Անցկացման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր,   «Տիգրան Հայրապետյան» գրադարան

Տևողությունը`  15:00 – 18:00 

Հասցե՝  Ա.Բաբաջանյան 25, 093562877, 093563641

Հավաքի տեղեկատու`  74 72 46

 էլեկտրոնային հասցեներ՝  [email protected], [email protected],   [email protected]:

Մանրամասները տես կցված ծրագրերում. հավաք՝ ընդհանուր, կլոր սեղան