• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Բռնադատվածներ» նախագծի մեկնարկը

Ողջույն հարգելի Տիար Բլեյան, մենք այսօր հանդիպեցինք Տիար Ամատունի Վիրաբյանի հետ, խոսեցինք և պայմանավորվեցինք մեր հետագա անելիքների մասին:
Հաջորդ հանդիպումը նշանակվել է մայիսի 2-ին ժամը 14.00-ին, մեզ խոստացել են տրամադրել այն ամենը ինչը կարող են գտնել արխիվային փաստաթղթերում, և իհարկե առաջին հերթին մեր ութերորդ դասարանի աշակերտների հարազատների գործերը, ինչպես նաև մի քանի բռնադատվածների` ովքեր հայտնի էին Սյունյաց գոյապայքարում ունեցած ակտիվ և նշանակալից գործունեությամբ, որոնցից էին Սաշա Մարտիրոսյանը կամ Ալեքսան Կոնստանդյանը:
Բացի այդ այսօր, իհարկե, մենք սովորեցինք բաներ, որոնց պատասխանը չէինք գտել մեր ձեռքի տակ գտնվող գրականության էջերում, պարոն Վիրաբյանը պատասխանեց մեզ հետաքրքրող հարցերին, ինչպես նաև պատմեց որոշ դեպքերի և իրադարձությունների մասին, որոնք նա կարևորեց, և ըստ իս նա տվեց մեզ կարևոր տեղեկություններ, որոնք  մեր հետագա գործունեության մեջ միանշանակ կխաղան բանալու դեր, որով կկարողանանք բացել փաստաթղթերով կառուցված դռներ:
Հարկ եմ համարում նաև նշել այն փաստը, որ Ամատունի Վիրաբյանը հիմա զբաղվում է իր գյուղի բռնադատվածների փաստաթղթերը ուսումնասիրելով, պատահականություն էր սա թե ոչ, բայց նման համընկումը միանշանակ կօգնի մեզ ավելի լայն մասշտաբով ուսումնասիրություններ անցկացնել, և նրա պատրաստած ուսումնասիրությունը մեզ պետք կգա այն ժամանակ երբ  անցնենք արխիվային ուսումնասիրությունների երկրորդ փուլին:
Հիմա ներկայացնեմ թե ինչ փուլեր ենք նախապատրաստում:
Առաջնային մենք կսկսենք ուսումնասիրություններ անցկացնել Սյունիքում բռնադատվածների հետ կապված, իսկ դրանից հետո միանգամայն արդարացվսած անցում կկատարենք ավելի մեծ մասշտաբների` Լեռնահայաստանից դեպի Հայաստանի Հանրապետության ամբողջական համապատկերում, այն բռնադատվածներին, ովքեր 30-ականներին բոլշևիկյան ռեժիմի անիրավ կառավարության հրամանների և սադրանքների զոհը դարձան իրենց կամքից անկախ, նրանք` ովքեր գաղափարի մարտիկներ և արդարության ջատագովներ էին:
Խորհին շնորհակալություն ենք հայտնում ձեզ, որ ընձեռնեցիք մեզ այս հնարավորությունը և մենք կկարողանանք ինչպես հարկն է ուսումնասիրել մեր հերոսներին, ովքեր արժանի են փառաբանման և ճանաչման:
Հարգանքներով` <<Բռնադատվածներ>> նախագծի իրականացման պատասխանատու Վահե Ղարիբյան:
Արձագանք`
Վահե ջան, արժեքավոր նախագիծ եք իրականացնում: Ես շահագրգռված եմ ոչ միայն որպես կրթահամալիրի տնօրեն, այլ նաև որպես քաղաքացի, մարդ, ում հայրը և պապը 1937թ. բռնադատվել է: Արամ պապս չի վերադարձել, Շամխալ Բեկ հայրս 7 տարի անցկացրել է ստալինյան աքսորում, որտեղ կորցրել է իր ոտքը, առողջությունը: Այսպես հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղվել են: Վստահ եմ, որ ձեր նախագիծը նորանոր կոնկրետ մասնակիցներ կունենա: Լավ սկիզբ է: Առավելագույն չափով պարտավոր ենք ու կօգնենք: 

Աշոտ Բլեյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն

Երևան, Հարավարևմտյան զանգված, Րաֆֆի 57
(374) 74 72 46, 094 43 10 99

Հ.Գ. Հենց հիմա ես` Վահե Ղարիբյանս, և 8-րդ դասարանի աշակերտ Զավեն Համբարձումյանը պատրաստվում ենք ուղևորվել ՀՀ ազգային արխիվ, որպեսզի սկսենք աշխատանքները փաստաթղթերի հետ: