• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հաղթանակ՝ համագործակցության արդյունքում

Ավարտվեց էկոտուր 2013 միջազգային ամենամյա բաց ստուգատեսը: Անչափ տպավորված ենք այդ նախագծին մեր մասնակցությունից: Այն հնարավորություն տվեց համագործակցելու «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի սովորողների հետ` միասին բարձրաձայնելու Հայաստանի  հեռավոր սահմանամերձ գյուղերի բնապահպանական խնդիրների մասին և արդյունավետ լուծումներ գտնելու:

Վայոց ձորի Մարտիրոսի միջն դպրոցի Գոգի և Նպատակակետ/Destination/ խմբերի և կրթահամալիրի Արհեստագործական դպրոցի աշակերտների ակտիվ համագործակցությունը և հետևողական աշխատանքը այս մրցույթում  արժանացավ գլխավոր մրցանակի:

Այս հաղթանակը մեր բոլորինն է: Կարծում եմ, նման արդյունավետ համագործակցության  շնորհիվ դեռ կծնվեն բազում արժեքավոր գաղափարներ ու հաղթանակներ:

                                                                   Մելանյա Մանուկյան

                                                                   Վայոց Ձոր, Մարտիրոսի միջնակարգ դպրոց