• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

info.mskh լրատու

Հաղորդում է Ջավախքի մեր «սեփական թղթակիցը»

Jun
10

Info. mskh ակումբի լրագրող Սաթենիկը ճամբարին մասնակցում է առցանց, քանի որ գտնվում է Վրաստանում: Չնայած որ Ջավախքում ինտերնետ կապը շատ վատն է, նա տեղեկություններ է հաղորդում մեզ: Կարդացեք, թե ինչ է պատմում Ջավախքի մեր «սեփական թղթակից» Սաթենիկ Սողոյանը 

 

***

Ողջույն իմ շաաատ սիրելի կրթահամալիր: Ինչպես ե՞ս:

Ե՞ս: Ես լավ եմ, նույնիսկ՝ շատ լավ:

Վեմ ռադիոկայան, Հայելի հաղորդաշար, «Անտիվիրուս-հակաբացիլ 2013»

Jun
07

Այսօր Վեմ ռադիոկայանի Հայելի հաղորդաշարով «Անտիվիրուս-հակաբացիլ 2013» նախագիծը կներկայացնեն կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երաժշտության դասավանդող Մերի Առաքելյանը:

Ավարտական քննություններ

Jun
06

info.mskh լրատու
Մովսիսյան Լիա

Ռեպորտաժ չորրորդցիների գիտելիքի ստուգումից

Jun
04

Միջին և Նոր դպրոցների լրագրողները երեկ Նոր դպրոցի «school news» լրատվական հաղորդման համար ռեպորտաժ են պատրաստել չորրորդ դասարանցիների գիտելիքի ստուգման մասին: Նյութը պատրաստել են Ավագյան Լուիզան, Վաթյան Լևոնը, Զաքարյան Աշոտը, Մարտիրոսյան Արմանը: Մոնտաժել է քոլեջի սովորող Լիլիթ Հարությունյանը:

 

12-րդցիների ավարտական առաջին քնությունը

Jun
03
Այսօր՝ հունիսի 3-ին, կրթահամալիրի բոլոր ավագ դպրոցների սովորողների հայոց լեզվի քննությունն էր: Կրթահամալիրի բոլոր դպրոցների 12-րդ դասարանցիները եկել էին Մայր դպրոց՝ քոլեջի ու վարժարանի թև, որտեղ և տեղի ունեցավ քննությունը: 
Քննությանը մասնակցում էր 138 սովորող: Քննական կենտրոնի ղեկավար Լուսինե Ալեքսանյանն ասաց, որ ոչ մի բացակա չունեն: 

Միայն Էկոհայրենագիտական ակումբը

Jun
03

Մի քանի օր սկսվել է ճամբարը, Մայր դպրոցի մուտքի մոտ ամեն օր տեսնում ենք աշխատող, բարեկարգող սովորողների:

Ընկեր Էմանուելը չէր ուզում, որ լուսանկարեինք... «Մենք չենք աշխատում նկարվելու համար...»: Բայց մենք ասացինք, որ դա մեր մասնագիտական «պարտքն է»:

Մի հարց մեր խմբին մտածելու տեղիք տվեց՝ ինչո՞ւ ենք ամեն օր այստեղ տեսնում միայն էկոհայրենագիտական ակումբին:

Հանդիպել ենք Հ. Էդոյանին

Jun
03

Այս պահին կրթակամալիրի գրադարանում տեղի է ունենում գրող, մշակութաբան Հենրիկ Էդոյանի հետ հանդիպումը: Հանդիպման սկզբում ներկայացվեց կրթահամալիրը, ապա  պարոն Էդոյանը պատմեց իր մասին: Սոնա Արսենյանը, որ վարում է հանդիպումը, ներկայացրեց նրա բանաստեղծթյունների  վերաբերյալ արված վերլուծությունների ծաղկաքաղը: Այժմ անմիջական հարց ու պատասխան է ընթանում:

4-րդցիների ստուգումները. հարցազրույց Աշոտ Բլեյանի հետ

Jun
03

Միջին դպրոցի սովորող Լուիզա Ավագյանն այսօր զրուցել է տիար Բլեյանի հետ ու ձեզ է ներկայացնում չորրորդ դասարանցիների՝ հայերենի ստուգման մասին՝ կրթահամալիրի տնօրենի կարծիքը: 

Լսեք հարցազրույցն այստեղ

Գիտության փառատոնում ենք

May
31

Մենք հիմա գտնվում ենք Օհանյան կրթահամալիրում, որտեղ անց է կացվում Գիտության փառատոն: Այստեղ հիմնականում ներկայացված են այդ կրթահամալիրի սովորողների տաղավարները: Մեզանից բացի այստեղ է ներկա են նաև ԱՅԲ դպրոցը, ովքեր ներկայացնում են իրենց ռոբոտները, Երիտասարդ կենսաբանների ասոցացիա ՀԿ-ն ներկայացնում է Կարմիր գիրքը:

Սկսվել է բուժումը, հակաբացիլ հաբերը տարածվում են

May
31

Հենց հիմա Մայր դպրոցում՝ Մարմարյա սրահում, սկսվել է «Անտիվիրուս-հակաբացիլ» նախագիծը: Կենտրոնում են կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, «Սեբաստացիներ» երգչախմբի ղեկավար Հարություն Թոփիկյանը: Մինչև հիմնական ելույթը սովորողները Արթուր Շահնազարյանի հետ փորձեցին բոլոր երգերից մի -մի հատված:

Նախագծերը ներկայացնելու ենք Կենտրոն TV-ի եթերում

May
30

Այսօր Կենտրոն TV-ի առավոտյան՝ Սկսենք նորից ծրագրի ընթացքում ներկայացնելու ենք Հանրապետության օր նախագծերը՝ Հանրապետության օր-Հայ վրացական կամուրջներ, Կենսամշակութային արշավ, Բռնադատվածներ և Բարձունքների հաղթահարում: 

Դիտեք 11:00-12:00: 

Ճամբարային Ավագ դպրոց

May
29

Այսօր ամառային ուսումնահետազոտական ճամբարի առաջին օրն էր: Օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապունքով, որը մյուսներից տարբերվում էր առավոտյան մարմնամարզությունով: Հետո մեր լսարաններում՝ ակումբների ղեկավարների հետ միասին քննարկեցինք ընդունելության ուս.

Միջին դպրոցի ճամբարի առաջին օրը

May
29

Ճամբարի առաջին օրը Info.mskh լրագրողները որոշեցին ներկայացնել ռադիոհարցազրույցի ձևով: Լսեք Էլեն Հովհաննիսյանի հարցազրույցը Միջին դպրոցի ենթակայքում

2013. Ավարտական տոնախմբություն

May
24

Ծնողները, սովորողները, ուսուցիչները հավաքվել են մարմարյա սրահում, և սկսվել է Ցտեսություն տոնախմբությունը:

Այո՛: Այս պահին Մարմարյա սրահում մեծ տոնախմբություն է: Մենք մի քանի բառով պատմում ենք, իսկ դուք դեռ կարող եք գալ ու մասնակցել:

Երաժշտական նվերը կրթահամալիրին

May
23

Այսօր կրթահամալիրի «Սեբաստիա» դահլիճում տեղի ունեցավ Ավագ դպրոց վարժարանի այս տարվա շրջանավարտ  Լիլիթ Գրիգորյանի մենահամերգը:  Լիլիթն իր ավարտելու կապակցությամբ իր երաժշտությունը նվիրեց կրթահամալիրին: Նա շատ գեղեցիկ էր նվագում ու շատ վարժ: Տիար Բլեյանն էլ գովեց նրան տեխնիկայի համար: Նա ասաց, որ Կոնսերվատորիայի ընդունող հան

«Ծնվել եք, պիտի մեծանաք, ճամփա է, պիտի գնաք…»

May
23

Տիար Գևորգն այսպես սկսեց իր հրաժեշտի խոսքը: Նա նաև իրեն հատուկ ժպիտով ասաց, որ 12-րդցիները շատ խորամանկ են եղել, ինչքան էլ բարկացել է, հասկացել են, որ իսկական չի ջղայնացել:

Ինչպես հասկացաք Ավագ դպրոցի ակումբում տեղի ունեցավ 12-1 և 12-2 դասարանցիների վերջին դասը:

Հենց հիմա է մեր վերջին դասը

May
23

Լուսինե Իսրայելյան, 12-3 դասարան*

Ներկայացվեցին նախագծերը

May
22

Մայիսի 22-ին` ժամը 15:00, մեդիակենտրոնում տեղի ունեցավ Հանրապետության տոնի նախագծերի ներկայացում: Պարոն Բլեյանը ներկայացրեց, որ մայիսի 28-ին` Հանրապետության տոնի առթիվ իրականացվելու են «Կենսամշակութային արշավ», «Բարձրունքների նվաճում» և «Բռնադատվածներ» նախագծերը: Բարձունքներ հաղթահարող խմբերը ցուցադրեցին տեսահոլովակներ այն բարձունքների մասին, որոնք պետք

Արթ Երևան + Արթ Թբիլիսի

May
20

Հայ-վրացական հանրակրթական կամուրջների թեմայով կլոր սեղան քննարկումից իրենց նյութն են ներկայացնում Նոր դպրոցի լրագրողներ Լևոնը, Աշոտն ու Էրիկը: 

Ուղիղ ռեպորտաժ Գեղարվեստի ավագ դպրոցից

May
20

Այստեղ ամփոփվում է Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ ծրագրով Արտ Թբիլիսի և Արտ Երևան նախագծերը: Մանրամասները կարդացեք Մկրտչյան Քնարիկի ու Նազարեթյան Արփինեի ռեպարտաժում:

Մարզական ստուգատես

May
19

Երեկ կրթահամալիրի Մայր դպրոցի մարզասրահը լիքն էր տարբեր հյուրերով: Եկել էին Գյումրիից ու Երևանի Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցից: Պատճառը ստուգատեսն էր: Նրանք եկել էին մասնակցելու ստուգատեսին: 

Մեր նոր համակարգիչների մասին սեմինարներ

May
17

Մայիսյան հավաքի այս օրը սկսվեց նոր համակարգիչների ներկայացմամբ: Միաժամանակ երկու վայրում կազմակերպվել էր սեմինար, որտեղ ներկայացվում էին նեթբուքերի առավելությունները, «Տիգրան Հայրապետյան» գրադարանում կրտսեր դպրոցի սովորողների համար, իսկ Ավագ դպրոցի ակումբում՝ ավագ դասարանցիների համար: 

«Մայիսյան 8-րդ հավաքի լուսաբանում և սպասարկում» նախագիծ

May
16

«Մայիսյան 8-րդ ամենամյա հավաքի բոլոր օրերը բավականին հագեցած են անցնում: Հավաքի առաջին օրը կրթահամալիրի բոլոր 8 դպրոցներում սկսվեցին դպրոցների մուտքերի ձևավորման աշխատանքները: Ինչպես բոլոր դպրոցների սովորողները, այնպես էլ Մայր դպրոցի սովորողները մուտքի մոտ տնկեցին վարդեր և թփեր: Ի դեպ, ձևավորման աշխատանքները շարունակական են...»:

info ռեպորտաժ ասուլիսից

May
16

Կրթահամալիրի իրադարձությունները լուսաբանելը մեր ակումբի համար նախ և առաջ սովորելու, լրագրողական հմտություններ կիրառելու և փորձարկելու հնարավորություն են: Մենք նաև սխալների վրա ենք սովորում: Բայց առաջին փորձերը պետք է նաև խրախուսել: 

Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ասուլիսին մասնակցում էին Մարկոսյան Աստղիկը, Սարգսյան Լիաննան, Կարապետյան Արտակը: 

Տիար Բլեյանի ասուլիսը

May
15

info.հիմնականի լրագրող Ազատ Հարությունյանը պատմում է այսօրվա ասուլսի ու իր հարցի պատասխանի մասին: 

Pages

Subscribe to RSS - info.mskh լրատու